Կա վիրավոր.ադրբեջանական զինուժը Նոր Շենի ուղղությամբ խախտել է հրադադարը
Սեպտեմբերի 13- ին ժամը 12։15֊ի սահմաններում ադրբեջանական զինուժը Նոր Շենի ուղղությամբ խախտել է հրադադարը կիրառելով հրաձգային զենք։
Հրադադարի խախտման հետևանքով հայկական կողմում կա մեկ վիրավոր։ Այս մասին հայտնում է ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը:
Նրա կյանքին վտանգ չի սպառնում։
Միջադեպի մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։