Կադիրովը ժամանել է Մարիուպոլ և հանդիպել Ուկրաինայի կողմից «սպանված» գեներալին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Մարիուպոլ քաղաք ժամանած Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը հանդիպել է Ուկրաինայի կողմից «վաղուց սպանված» գեներալ Անդրեյ Մորդվիչևի հետ։
Ուկրաինան, հիշում ենք, հպարտանում էր «սպանված» ռուս գեներալների ցուցակով, որտեղ պատվավոր տեղում էր Մորդվիչևը։ Ամեն օր Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու աշխատասենյակը ոգևորված անհեթեթություն է պատմում Չեռնոբաևկայում ռուսական բանակի խոշոր ուժերի ոչնչացման մասին։ Այդ թվում, դեռ մարտի 19-ին Զելենսկու գրասենյակի ղեկավար Ալեքսեյ Արեստովիչը զեկուցել է Չեռնոբաևկայում ՌԴ ԶՈւ Հարավային ռազմական օկրուգի 8-րդ բանակի հրամանատար գեներալ Մորդվիչևի «լուծարման» մասին։
Եվ ահա, ուկրաինական քարոզչության կողմից այդքան «սիրված» Կադիրովը ոչ միայն այցելու է դեռ լիովին չգրավված Մարիուպոլ, այլ այնտեղ հաջողացնում է հանդիպել «հանգուցյալ» գեներալին: