Կադրային ջարդ չի լինի, բայց վատ աշխատողը կպատժվի. Ֆելիքս Ցոլակյան
Արտակարգ իրավիճակների նորանշանակ նախարար Ֆելիքս Ցոլակյանը անցկացրել է ընդլայնված խորհրդակցություն, որին մասնակցել են նախարարության ղեկավար կազմը, ինչպես նաև կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումների ղեկավարները: Այդ մասին հայտնում է արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունը։
Ցոլակյանն առաջին հերթին շեշտել է ԱԻ նախարարության համակարգում աշխատանքային կարգապահության պահպանման անհրաժեշտությունը, հայտնել է, որ խրախուսվելու է աշխատասիրությունը, նախաձեռնողականությունը, լավ աշխատանքը գնահատվելու է, իսկ վատը՝ պատժվելու:
«Մեր գերատեսչության կարևորագույն նպատակը ժողովրդին ու հասարակությանը ծառայելն է, որը պետք է իրականացնել պատշաճ կարգով և պատասխանատվության բարձր զգացումով»,- նշել է ԱԻ նախարարը:
