Կադրային տեղաշարժեր՝ ուժային կառույցներում
ԱՍԵԿՈՍԵ
Քաղաքական որոշ շրջանակներում պտտվող խոսակցությունների համաձայն, մոտ ժամանակներս բավականին լուրջ տեղաշարժեր եւ կադրային փոփոխություններ են սպասվում ՀՀ ուժային մի շարք օղակներում: Նույն լուրերի համաձայն, հատկապես փոփոխություններ են սպասվում Պաշտպանության նախարարությունում, եւ ՀՀ ոստիկանության համակարգում, ուր որոշ ստորաբաժանումներ այսպես ասած աչքի տակ են առնվել:
Այդ փոփոխությունների համատեքստում(ասում են) հնարավոր կադրային տեղաշարժեր սպասվում են մասնավորապես ճանապարհային ոստիկանության ոլորտում՝ընդ որում խոսքը որոշ հնաբնակների մասին է , իսկ ահա ՃՈ-ից դուրս, խոսակցություններ կան, որ հայտնի գործարար, օր-օրի իր դիրքերն ամրապնդող Բարսեղ Բեգլարյանը՝ Ֆլեշ Բարսեղը մտորում է ավելի լուրջ պաշտոնի տեսնել իր մտերիմներից մեկին՝ՀՀ ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր , ՀՀ ոստիկանության խորհրդակցական մարմնի (կոլեգիա) անդամ Գագիկ Սարգսի Համբարձումյանին, ով համարվում է իրավապահ համակարգի գիտակներից ու պրոֆեսիանալներից մեկը:
Իսկ թե կոնկրետ ինչ նոր պաշտոնի մասին կարող է խոսք գնալ, եւ թե արդյո ՞ք Բարսեղ Բեգլարյանի մտադրությունները լուրջ են այս հարցում՝ցույց կտա ժամանակը:
Ինչ վերաբերում է Պաշտպանության նախարարությանը, ապա այս դեպքում նույնպես իրենց աթոռներին հրաժեշտ կտան այն դեմքերը, ովքեր տարիներ շարունակ նույն տեղում մնալով այսպես ասած լճացել ու չափից ավել հարստացել են: