Կադրերի փոխանակում՝ կառավարության և ԱԳՆ միջև
Մեր տեղեկություններով՝ կառավարության արարողակարգի ծառայության նախկին պետ Էդուարդ Հարությունյանը վերջերս նշանակվել է Իսպանիայում ՀՀ հյուպատոս, նստավայրը՝ Մադրիդ։ Նա նախկինում աշխատել է ԱԺ-ում, կառավարությունում, Հովիկ Աբրահամյանի «պրոտոկոլի» պետն էր: Հարությունյանին արարողակարգի պետի պաշտոնում փոխարինել է Լեւոն Մինասյանը, ով հենց առաջին աշխատանքային օրն աչքի ընկավ իր պահվածքով՝ մայիսի 9-ին Հաղթանակի զբոսայգում խոչընդոտում էր լրագրողների աշխատանքը։ Նա կառավարություն էր տեղափոխվել ԱԳՆ-ից, փաստորեն՝ Էդուարդ Հարությունյանն էլ կառավարությունից տեղափոխվեց ԱԳՆ։
Առավել մանրամասն՝ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում
