Կալուգայում ավտոբուսի վթարից 7 մարդ է մահացել, 30-ը վիրավոր են. տուժածների մեջ հայեր կան
Ռուսաստանի Դաշնության Կալուգայի մարզի Բաբինիսկի շրջանում երեխաներ տեղափոխող ավտոբուս է շրջվել, կա 7 զոհ, եւս 3 տասնյակ մարդ հոսպիտալացվել է: Այս մասին հայտնում է НТВ հեռուստաալիքը:
Հաղորդվում է, որ ավտոբուսում 48 մարդ է եղել, որից 33-ը՝ երեխաներ: Երեխաները Յարցեւո գյուղից մեկնելիս են եղել մարզկենտրոն Կալուգա՝ մրցումների մասնակցելու:

Ռուսաստանում ՀՀ դեսպանությունը տեղեկացրել է, որ Կալուգայի մարզում ավտոբուսի վթարի հետևանքով տուժածների մեջ ՌԴ-ի երկու հայազգի քաղաքացի կա:
Ինչպես ասվում է դեսպանատան ֆեյսբուքյան էջում, ճշտված տվյալների համաձայն՝ նրանք են` 2008 թվականի ծնված Առաքելյան Մարիան և 1988-ին ծնված Ադամյան Սոնան:

Ներկա պահին նրանք գտնվում են Կալուգայի քաղաքային հիվանդանոցում: Մյուս տուժածների մասին տեղեկությունները ճշտվում են:
