Կամ պիտի ուղեվարձը թանկանա, կամ գազի գինը նվազի. Հրապարակ
Բնակչության շրջանում օրեցօր աճում է ուղեվարձի թանկացման տագնապը, հատկապես որ որոշ երթուղիների վարորդներ գործադուլ էին արել գազի թանկացման պատճառով: Այսինքն, կամ պիտի ուղեվարձը թանկանա, կամ գազի գինը նվազի: Փոխքաղաքապետ Վահե Նիկոյանից հետաքրքրվեցինք՝ քննարկվո՞ւմ է այս հարցը, ի՞նչ է սպասվում գալիք տարի: «Արժույթի ցնցումների հետ կապված՝ որոշակի գների փոփոխություն եղավ, տրանսպորտն սպասարկող տնտեսվարողները, ավելի ճիշտ՝ վարորդները, հայտեր էին ներկայացրել սակագնի վերանայման կապակցությամբ, նրանց հրավիրեցինք, քննարկեցինք: Մինչեւ հունվարի 15-ը նորմալ սպասարկում կիրականացնեն, որից հետո, հուսով ենք, որ կայունացած կլինեն գները, քանի որ իջեցման միտում է նկատվում: Այդ պահի գները ֆիքսելով՝ կփորձենք հասկանալ, թե արդյոք դրանք կարո՞ղ են հանգեցնել սակագնի փոփոխության»:
