Կամավոր զենք են հանձնել
Ոստիկանության Արարատի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ հուլիսի 23-ին, ժամը 12.10-ին, 1964 թ. ծնված Արևհատ Ա.-ն կամավոր հանձնել է 7.62 մմ տրամաչափի` 75, ինքնաձիգի 5.45 մմ տրամաչափի 70 փամփուշտ և «ԱԿՄ» տիպի ինքնաձիգի դատարկ փամփշտատուփ: Արևհատ Ա.-ն հայտնել է, որ նշված զինամթերքը պատկանել է 1992 թ. ԼՂՀ պաշտպանական մարտերում զոհված ամուսնուն:
*** Ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ հուլիսի 23-ին, ժամը 17.00-ին, 1982 թ. ծնված Վահրամ Շ.-ն կամավոր հանձնել է 7.62 մմ տրամաչափի 113 և 5.45 մմ տրամաչափի 46 փամփուշտ և հայտնել, որ դրանք պատկանել են հանգուցյալ հորը