«Կանադան կոչ է անում խաղաղ բանակցությունները շարունակել, հուսով ենք, որ այն կլուծվի երկխոսության միջոցով»
Կանադայի վարչապետին տեղյակ պահեցի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ ունեցած հանդիպման և ձեռքբերված պայմանավորվածությունների մասին: Այս մասին այսօր Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` ընդգծելով, որ ԼՂ հիմնախնդրի շուրջ բանակցությունները տեղի են ունենում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, և կարևոր է, որ հարցի կարգավորումը տեղի ունենա բացառապես խաղաղ ճանապարհով:
Իր հերթին, Կանադայի վարչապետը հավաստիացրել է, որ Կանադան շարունակում է աջակցությունը հիմնախնդրի կարգավորման գործում:
«Կանադան կոչ է անում խաղաղ բանակցությունները շարունակել, հուսով ենք, որ այն կլուծվի երկխոսության միջոցով»,- ասել է Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն:
