Կանանց պարտադիր զիծառայության մասին մոռացեք, չի լինելու նման բան
«Իրավունքը» Պաշտպանության նախարարության մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանից հետաքրքրվել է` ռազմական գործողությունների ընթացքում հանուն հայրենիքի պաշտպանության սահման մեկնում էին ոչ միայն տղամարդիկ, այլև կանայք։ Հաշվի առնելով, որ Հայաստանը պատերազմող երկիր է, հնարավո՞ր է կանանց զինծառայությունը դարձնել պարտադիր։
«Պարտադիր ծառայության մասին մոռացեք, չի լինելու նման բան։ Դրա կարիքը չկա, և պետք էլ չէ անգամ մտածել դրա մասին։ ՀՀ-ում հիմա կանանց զինծառայության համար կան պայմաններ։ Այնպես որ, պարտադիր չէ, որ կանանց զինծառայությունը լինի պարտադիր։ Իսրայելում էլ կանանց պարտադիր ծառայությունն էլ շատ «բայց»-եր ունի, որը ավելի շատ կամավոր ծառայության է նմանվում»,- ասել է Արծրուն Հովհաննիսյանը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
