Կապիկություն է.սահմանին իրավիճակը վտանգավոր է դառնում
«Մենք մշտապես արձագանքում ենք արբեջանցիների ակտիվությանը, տանկերին, զորավարժություններին, այսինքն՝ ռեֆլեկտորային շարժումներ ենք անում։ Այդպես է իրեն պահում գլխատված գորտը, որի թաթին ծծմբաթթու են լցրել։ Նույնիսկ առանց գլխի շարժում է թաթը, արձագանքում ցավին։ Մենք մեծ սխալ թույլ տվեցինք 1993 թվականի աշնանը եւ շարունակում ենք այն՝ կարծելով, թե արեցինք այն, ինչ կարող էինք։ Դա նշանակում է նախաձեռնությունը տալ հակառակորդին», – այսօր՝ մայիսի 15-ին հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է առաջին դիվերսիոն-հետախուզական ջոկատի հրամանատար Վովա Վարդանովը:
Վարդանովը արձագանքում է հայտարարություններին, թե մենք կոշտ պատասխան ենք տալիս հակառակորդին.
«Միեւնույն է, ամեն ինչ այդ գորտի ոճով է», -ասել է Վարդանովը:
Տարածքներ վերադարձնելու մասին հրապարակային հայտարարությունների վերաբերյալ Վարդանովը նշել է, որ նման տենդենցներն անթույլատրելի են։