Կառաջարկե՞ն Արտաշես Գեղամյանին ԱԱԽ քարտուղարի պաշտոնը
Լուրեր են պտտվում, որ Սերժ Սարգսյանը որոշել է Արտաշես Գեղամյանին նշանակել ԱԱԽ քարտուղարի թափուր մնացած պաշտոնում։ Shabat.am-ի հետ զրույցում Արտաշես Գեղամյանը ասաց, որ նա նման առաջարկ չի ստացել, իսկ այն հարցին թե ցանկություն կա աշխատելու որպես ԱԱԽ-ի քարտուղար պրն. Գեղամյանը ասաց, որ պատիվ կունենա աշխատել Սերժ Սարգսյանի հետ:
Հիշեցնենք, որ Արթուր Բաղդասարյանը դեռևս ապրիլի 25-ին հրաժարականի դիմում էր ներկայացրել և մինչ այժմ այդ պաշտոնը թափուր է:
