Կարանտինից հետո վարակի՞չ է արդյոք պացիենտը, ում ՊՇՌ-թեստի պատասխանը դրական է
Կարանտինից հետո պացիենտը, ում ՊՇՌ-թեստի պատասխանը դրական է, վտանգ չի ներկայացնում շրջապատի համար: Այս մասին ասվում է խոշոր հետազոտության մեջ, որն անցկացվել է Բասկետբոլի ազգային ասոցիացիայի բասկետբոլիստների շրջանում:
Ինչպես հայտնում է Medportal.ru-ն, պանդեմիայի ժամանակ ասոցիացիան հատուկ փակ կամպուս է ստեղծել Օռլանդոյում, որտեղ խաղացողները գտնվել են մասնագետների հսկողության տակ:
Եթե խաղացողներից մեկի մոտ հայտնաբերվել է վարակը, նրան մեկուսացրել են: ԱՄՆ Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման կենտրոնները (СDC) խորհուրդ են տալիս պահել կարանտինը 10 օր ախտանիշների բացակայության դեպքում: Մեկուսացումից հետո ՊՇՌ-թեստը դրական է եղել 1տոկոսի մոտ:
Այդ խաղացողներին հետեւելը ցույց է տվել, որ նրանցից ոչ մեկ չի փոխանցել վարակը մյուսներին կարանտինից դուրս գալուց հետո՝ չնայած նրան, որ շփվել է մյուս բասկետբոլիստների հետ, այդ թվում առանց դիմակի: