Կառավարության ծրագիրը հավանության արժանացավ
Խորհրդարանն այսօր հավանության արժանացրեց Նիկոլ Փաշինյանի ղեկավարած Կառավարության ծրագիրը:
Ծրագրին կողմ քվեարկեց 62, դեմ՝ 39 պատգամավոր:
Հիշեցնենք,որ ԱԺ «Ելք», ՀՅԴ և «Ծառուկյան դաշինք խմբակցությունները հայտարարել էին, որ կողմ են քվեարկելու նախագծին, իսկ «ՀՀԿ» խմբակցությունը, թեև դեմ էր ծրագրին, միևնույն է, հայտարարել էր, որ կապահովի անհրաժեշտ ձայները:
