Կառավարության նիստում լացակումած խոսելուց առաջ հիշի, թե ո՞վ է ստորագրել այդ փաստաթուղթը․ Աբրահամյան
Կառավարության նիստում լացակումած խոսելու և Ադրբեջանի՝ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթները չկատարելու վերաբերյալ խոսելուց առաջ նախ հիշի, թե ո՞վ է ստորագրել այդ փաստաթուղթը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ԱԺ պատգամավոր
«Կամ երբ այդ նույն փաստաթղթում ժամկետ էիք սահմանում Քաշաթաղի, Քարվաճառի, Ակնայի հանձման վերաբերյալ ու մի ամսվա մեջ դրանք հանձնում, դու չէիր հա՞ ստորագրողն ու հանձնողը։
Դեռ չեմ խոսում Սանասարի և Կովսականի մասին, որ դա էլ որպես «պարգևավճար» բանավոր պայմանավորվածությամբ տվեցիր գնաց։
Հիմա էլ եկել է թե՝ Ադրբեջանը ստանձնած պարտավորությունը չի կատարել, բա դու ինչի՞ էիր օպերատիվ ամեն ինչ հանձնում, դու էիր համաձայնվողը, ստորագրողն ու հանձնողը»։