Կառավարությունն արհեստականորե՞ն է բարձրացրել գները. Բոստանջյանը նման կասկածներ ունի
«Ծառուկյան» դաշինքի պատգամավոր, տնտեսագետ Վարդան Բոստանջյանը կասկածներ ունի, որ կառավարությունն է արհեստականորեն բարձրացրել առաջին անհրաժեշտության ապրանքների գները, բյուջեի մուտքերը ապահովելու նպատակով:
«Կառավարությունը պետք է հավաքագրեր ամսական մինչեւ130 միլիարդ դրամ հարկ, սակայն 95 միլիարդն են ընդամենը ի վիճակի եղել հավաքագրել»,-NEWS.am-ի թղթակից հետ զրույցում նեշ է Բոստանջյանը։
Դիտարկմանը, որ ըստ ՏՄՊՊՀ-ի կարագի շուկայում ներմուծողների քանակը մի քանի անգամ ավելացել է, ինչը,պետք է հանգեցներ գների նվազման, Բոստանջյանը նշեց. «Մինչեւ անգամ շուկայի ազատականացման պարագայում հնարավոր է՝ համաձայնություն լինի ներկրողների եւ արտադրողների միջեւ, որ գին սահմանեն, եւ ոչ մեկը չի տատանվում էդ գնից: Հատկապես ազատ տնտեսական մրցակցության բացակայության պայմանների պարագայում դա շատ հեշտ է: Տվյալ ապրանքատեսակի առյուծի բաժինը գտնվում է մեկ արտադրողի կամ ներկրողի ձեռքում, բնականաբար, ինչ գներ ուզենան, կարող են սահմանել»,-ասաց տնտեսագետը՝ հավելելով, որ Հայաստանում թանկացումը ոչ այնքան միջազգային գնաճով է պայմանավորված, որքան այլ պատճառով։
«Գրեթե միջինը 95 միլիարդ ամսական հավաքագրումներ ունենք, որը չի հասցնում մեր օրենքով սահմանված մուտքերը ապահովելուն: Այն նվազագույնը պետք է լիներ 120-130 միլիարդ դրամ: Այդ պարագայում գների բարձրացումը հնարավոր է, որ արհեստական բնույթ ունի: Բոլոր իրացնողներին անուղղակիորեն հրահանգ տրված լինեն բարձրացնել գները, բարձր պարտավորություններ ունենալ, որ կարողանանք հասցնել եկամուտը ապահովել: Իմ կարծիքով, նման պարագայում հնարավոր է, որ սա լինի պատճառը»,-ասաց Վարդան Բոստանջյանը: