Կառավարությունն արտահերթ նիստ է հրավիրում
Հայաստանի Հանրապետության կառավարությունը շաբաթ՝ սեպտեմբերի 28-ին արտահերթ նիստ է հրավիրում: Այդ մասին այսօր՝ սեպտեմբերի 26-ին հայտարարել է ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար Վաչե Գաբրիելյանը:
Նիստում քննարկվելու է ՀՀ 2014 թ. պետբյուջեի նախագիծը:
