54 մլն Նունե Եսայանի կակոյ նիբուձ համերգի վրա՞... Կառավարություն լավ չե՞ս…չգիտեմ որքանով ա հավաստի էս գույժը (թեև կասկածելու առիթ չունեմ, նենց չի, որ առաջին դեպքն ա), բայց դուք ո՞վ եք, որ իմ աշխատած փողը սենց ջուրը գցեք...սկի՞ ուրիշ տեղ չկար էտ փողը ծախսելու…
Երևանում 1 սենյականոց բնակարանների գինը տատանվում ա 8-18 միլիոնի մեջ, երեք հատ տուն առնեիք անկախության սերնդի երիտասարդ կարիքավոր ընտանիքների համար, սահմանամերձ գյուղերի բնակիչների մի ամսվա լույսի փողը մուծեիք, մի գյուղի ճամփա սարքեիք…Աղետի գոտու անունն ամաչում եմ տամ…
Ու հլը թող փորձի մեկն ասի, թե տենց համերգներն էլ են պետք…ՊԵՏՔ ՉԵՆ…գոնե դասական համերգ կազմակերպեիք, չնայած դուք էդքան չկաք, որ դասական երաժշտություն կարենաք լսել…
Ուֆ աման…առջևում դեռ Երևանի տոնն ա…դեռ մի քանի միլիոն դրամներն ու Սերեբրոյի կիսամերկ աղջկների կատարմամբ մամա լյուբաներ…
Գոհար Աբրահամյանի ֆեսբուքյան էջից: