Կառավարությունում սպասվող կադրային և կառուցվածքային փոփոխությունները
«Անցած շաբաթ գրել էինք, որ կառավարությունում այլ կադրային տեղաշարժ էլ է սպասվում և կառուցվածքային փոփոխություններ։ ՏԿԱԻՆ-ի տարանջատումից բացի, նախատեսվում է նաև Պետական եկամուտների կոմիտեն առանձնացնել ֆինանսներից, որտեղ նախարար կնշանակվի միջազգային տնտեսական ինտեգրման և տնտեսական բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը, իսկ ՀՅԴ-ական Արա Նռանյանը կնշանակվի փոխնախարար։ Գագիկ Խաչատրյանը կրկին կղեկավարի ՊԵԿ-ը։ Երվանդ Զախարյանին թոշակի կուղարկեն։ Նրան փոխարինողի հարցում տարաձայնություններ կան. Հովիկ Աբրահամյանն այդ պաշտոնին տեսնում է Աժ պատգամավոր, կրթության հարցերի հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանին, որը 2003– 2004թթ. էներգետիկայի փոխնախարար է աշխատել։ Մինչդեռ նախագահականն ուզում է ՎՊ նախագահի տեղակալ Լևոն Յոլյանին»,–գրում է «Հրապարակ» թերթը։
