Կառավարությունը 180 քաղաքացիների ազատեց զինվորական ծառայությունից
Կառավարությունը հուլիսի 21-ի նիստում որոշեց Տիգրան Արայի Պետրոսյանին ազատել շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից:
Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ որոշման անհրաժեշտությունը պայմանավորված է նրա գիտական գործունեության ընթացքում ձեռք բերված գիտելիքների ընդլայնմանը և նոր գիտե¬լիք¬ների ստացմանն ու կիրառմանն ուղղված մտավոր ստեղծագործական գործունեությունը շարունակելու հնարավորության ընձեռնմանը:
26-ամյա Տիգրան Պետրոսյանը այս տարվա ապրիլին պաշտպանել է ատենախոսություն եւ նրան շնորհվել է ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածուի աստիճան։
Մեկ այլ որոշմամբ կառավարությունը Կրթության և գիտության բնագավառներում նշանակալի նվաճումներ ունեցող 180 քաղաքացիների տարբեր ժամկետներով տարկետում տվեց պարտադիր զինվորական ծառայությունից: