Կառավարությունը 2.7 մլրդ դրամ կհատկացնի ԱԺ արտահերթ ընտրությունների անցկացման համար
ՀՀ կառավարությունն անհրաժեշտ միջոցներ կհատկացնի 2018 թվականի դեկտեմբերի 9-ին կայանալիք Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների նախապատրաստման և անցկացման ծախսերը ֆինանսավորելու համար:
Սույն որոշման նախագիծն ընդգրկված է կառավարության նոյեմբերի 8-ի նիստի օրակարգում:
Նախագծով նախատեսվում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովին հատկացնել 2,707,144,200 հազար դրամ: Կառավարության պահուստային ֆոնդից Արդարադատության նախարարությանը կհատկացվի 10,000,000 հազար դրամ, իսկ ոստիկանությանը՝ 234,224,800 հազար դրամ:
