Կառավարությունը կոնյակի սպիրտ արտահանողներին կվերադարձնի պետական տուրքի գումարը
Կառավարությունը կոնյակի սպիրտ արտահանողներին կվերադարձնի պետական տուրքի գումարը։ Այդ մասին կառավարության նիստում նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հիշեցնելով, որ կոնյակի սպիրտի վրա սահմանված է տուրք։
«Նախորդ տարի մենք խաղողի մթերումը կարողացանք ի վերջո կազմակերպել, չնայած ընկերություններն արտաքին շուկաներում խնդիրներ ունեին։ Եվ որպեսզի այս տարվա մթերումները նույնպես կարողանանք պատշաճ ձևով կազմակերպել, պիտի խթանենք, որ կոնյակի սպիրտն արտահանվի։ Եվ այս որոշումը կապված է նաև դրա հետ»,-ասաց վարչապետը: