Կառավարությունը մեքենա է հատկացնելու Քաղաքաշինության նախարարությանը
«Հայկական Ժամանակ»-ի տեղեկացմամբ՝ այսօր կառավարությունը մեկով կավելացնի Քաղաքաշինության նախարարության սպասարկող ավտոմեքենաների քանակը, քանի որ ավելացել է մեկ փոխնախարարի հաստիք:
«Դա նշանակում է, որ հարկատուները կվճարեն ոչ միայն նոր ավտոմեքենայի ձեռք բերման գինը, այլև կհոգան նրա սպասարկման ամբողջ ծախսը՝ ներառյալ վարորդի աշխատավարձը, մեքենայի ապահովագրությունն ու տեխզննումը, նորոգումները, անվադողերի, բենզինի ու յուղի ձեռքբերումները և այդպես՝ տարիներ շարունակ»:
