1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

Կառավարությունը մնացել է խոպանչիների հույսի՞ն...

Վերջին ամիսներին Հայաստանում հայրենասիրական ու բարեգործական ակցիաների բում է սկսվել: Օր-օրի ահագնացող արտագաղթի ֆոնին հայրենասիրական ճառեր են ասում հատկապես նրանք, եւ հատկապես պետական այն կառավարիչները, որոնց անփառունակ գործունեության հետեւանքով էլ դատարկվում է երկիրը։ Ստացվում է, որ
ՀՀ կառավարության առանցքային դերակատարումներից մեկը ցանկացած երեւույթից, այդ թվում նաեւ՝ մարդկանց «դժբախտության հաշվին», սեփական գրպանները լցնելու մոլուցքն է: Եւ դրա վառ ու ամենաթարմ օրինակներից մեկն էլ այսօր ԱԺ արտահերթ նիստում քննարկվող խայտառակ ու զավեշտալի «Եկամտային հարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծն էր, որն իր ողջ հմայքով ծայրից ծայր աբսուրդ էր հիշեցնում:

Հիշեցնենք, որ նախագծի հիմնական զեկուցող ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Վախթանգ Միրումյանի պնդմամբ` այս օրինագիծը միտված է Հայաստանից արտագնա աշխատողներին օրինական դաշտ բերելուն։ Ըստ այդ նախագծի՝ արտագնա աշխատանքի մեկնողները, ովքեր շինարարության հետ կապված աշխատանքներ իրականացնելու նպատակ ունեն, պետք է պայմանագիր կնքեն ՀՀ-ում գործող որևէ համապատասխան կազմակերպության հետ և հետագայում 13 տոկոս եկամտահարկը և 5 տոկոս շահութահարկը վճարեն ՀՀ պետբյուջե, այլ ոչ թե տվյալ երկրի բյուջե: «Տրամաբանությունը հետևյալն է՝ մեր հայրենակիցները կատարում են արտերկրում շինարարական աշխատանքներ, սակայն մեր երկրում որևէ տեղ գրանցված չեն որպես վարձու աշխատող: Նպատակն այն է, որ գրանցում ստանան ՀՀ համապատասխան գործատուի մոտ, այդ դեպքում տվյալ կազմակերպությունը ծառայություններ կմատուցի դրսի համապատասխան կազմակերպությանը: Խնդիրն այն է, որ արտագնա աշխատանքի մեկնած մեր հայրենակիցները տվյալ պետությանն են մուծում եկամտահարկ»,- համոզմունք էր հատնել Միրումյանը:
ԱԺ արտահերթի նիստի քննարկման ընթացքում, որքան էլ որ զարմանալի էր, բայց իրեն անգամ չտիրապետեց ընդդիմադիրոտ ՕԵԿ-ը, որի խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը , անհարմար դրության մեջ ընկնելով եւ ծիծաղը մի կերպ զսպելով արձագանքեց, թե. «Ես հասկացա՝ ամեն ինչից եկամուտ ենք ուզում, անգամ արտերկրում աշխատողից եկամուտ քաղել»:
Քաղելու պես բան լինի…
Այս եւ այլ անհեթեթ օրինագծերի, կառավարության տարատեսակ ու զավեշտալի օյինբազությունների պատճառով էլ կառավարություն- հասարակություն, որի մի զգալի մասն էլ ՀՀ-ի խոպանչիներն են կազմում, առճակատման խմորն, իհարկե, դեռ շատ ջուր է քաշելու:
Ինչո՞ւ ոչովհետեւ Հայաստանում դեռ այնքան ժամանակ է շարունակվելու այս «կենաց-մահու կռիվը», քանի դեռ Հայաստանում գոյություն ունեցող «կոռուպցիոն ռիսկեր» ասվածն ու դրանց դեմ պայքարող մեծ գլխով պապաները շարունակում են կեղեքել օրվա հացին կարոտ մնացած մի բուռ ժողովրդին:
Ով չգիտի, որ կոռուպցիայի օբյեկտն այսպես թե այնպես երկրի բյուջեն է, եւ ցանկացած տնտեսական հանցագործություն այս կամ այն կերպ կապված է բյուջեի հետ։ Կարճ ասած` բյուջեն մի մեծ տարա է, ուր մի կողմից ֆինանսները լցվում են մյուսով` դատարկվում։ Լցվում է հարկերի եւ տուրքերի ճանապարհով , իսկ դատարկվում` պետական ծախսերի (աշխատավարձեր, սոցվճարներ, պետական գնումներ եւ այլն) միջոցով։ Ցանկացած նորմալ երկրում էլ այդպես է. բայց մեր դեպքում, ինչպես ասում են` մերն ուրիշ է. մեր բյուջեն միշտ ծակ է , եւ կարելի ասել, այն երբեք չի լցվի , քանի դեռ կոռուպցիայի պապաները աջ ու ձախ իրենց գործն են անում…Շարունակում են փայփայել իրենց ստվերային բիզնեսներն ու դրանից ստացված գերշահույթները, շարունակում են ժողովրդի վզից մի մեծ պարան գցած ճզմել, այն աստիճան, որ նույն ժողովուրդը, այդ նույն խոպանչին փորձում է իր ընտանիքին կերակրել գոնե ՀՀ-ի սահմաններից դուրս, բայց մեկ է. պրծում չունի, մարդուն օդի մեջ, բերման են ենթարկում, ու հարկում:

Եւ կամ ո՞վ չգիտի որ վարչապետն ու կառավարության անդամները, սեփական բիզնեսներ էլ ունեն (որքան էլ այդ մասին շարունակում ենք հեքիաթներ պատմել), բայց դե խեղճ տղերքը հիմնականում սնվում են բյուջեից դուրս եկող խողովակներից. անիմաստ ծախսեր են անում, «ատկատներ» ստանում, Քուվեյթներ ու Եգիպտոսներ ճանապարհորդում, շեյխեր «կպցնելու» համար մեծ ծախսեր քաշում, եւ այդպես շարունակ, մինչեւ կգտնվի հերթական «մահանան» բյուջեից գումար քերելու ու նոր կայֆեր անելու համար:
Իսկ ովքե՞ր են հիմնական հարկ թաքցնողները. Եւ այդ ինչպե՞ս է ստացվում, որ ՀՀ կառավարության` բարձրագոչ ու թոզ փչող հայտրարությունների ֆոնի վրա գործարարների թաթիկներից բռնելու, խոշոր ձկներին հարկելու ու ստվերից հանելու փոխարեն, հարկում ու բերման են ենթակում կաշին ու ոսկորը մնացած այն խեղճ ու կրակ հատվածին, որն ի տարբերություն կառավարությունում թառած շատ ու շատ հաստափորերի, ուտում են բացառապես իրենց հալալ քրտինքը:


Հո զոռով չի՞, պետական բյուջեն ամեն կերպ լցնելու, հարկատուների վիճակը կրկնակի բարդացնելու սցենարները հանգիստ չեն տալիս երկրի վարչապետին: Երկրի տնտեսության մեջ հիմնարար քայլեր կատարելու, տնտեսության զարգացման նոր հայեցակարգեր առաջադրելու փոխարեն՝ վարչապետը քնից արթնանում ու մի նոր կուժ ու կուլա է ջարդում այն նույն հասարակության գլխին, առանց որի իսկապես կլոր տարին բյուջեի գրպանները ծակ կմնան:
Գոեն նմուշի համար, թողեք էս երկրում մի քան հատիկ մարդ մնա, որ նորից կարողանաք շալակներին բարձրանալ ու Ձեզ թագավոր զգալ: Չնայած մի ժամանակ էլ վարչապետի խնամի Ծառուկյանն էր թագավոր աշխատում երկրում, էն էլ տիտղոսազրկվեց:
Այնպես, որ Արգամիչին ու նրա ղեկավար կառավարությանը սթափվել է պետք.
սա ծայրահեղ որոշում է, որովհետև Հայաստանում օրեցօոր զավեշտի հասնող հարկային քաղաքականությունը քանդում է տնտեսվարողների տունը, զրկում նրան գործունեություն ծավալելու հնարավորությունից: Մի՞թե վարչապետի գերխնդիրը երկիրը դատարկելն ու , աշխատող մարդու երկաները «կտրելն» է։ Վերջին տարիներին կառավարության իրականացրած հարկային քաղաքականության հետևանքով երկրից հեռացել են շատ ու շատ գործարարներ ու տնտեսվարողներ, մոտ մեկ միլիարդ դոլարի շրջանառություն ապահովող ընկերություններ նախապատվությունը տվել են Վրաստանին, Ռուսաստանին, եւ մի շարք այլ եվրոպական երկրների:

Կներեք, բայց այստեղ իսկապես լուրջ մասնագետների կարիք է նկատվում.ողբամ քեզ կառավարություն, որ արդեն փայ ես մտնում խոպանչուց:
Էդքան դուխով տղերք եք.սկսեք Ձեզանից ու Ձեր շրջապատից ,քանի որ միայն այդ դեպքում կհասկանք թե ինչու է Ձեր արած կարկատանը նորից ծակվում: Ա, որ պետական գանձարանից քիչ գումարներ դուրս գրեք ` այս ու այն կողմ թռչելու , ու շեյխերի հետ ոտք գցելու համար, գուցե աչքներդ չեք տնկի խեղճ խոպանչիների աշխատածի վրա: Ու էս աստիճան էլ ռեսպուբլիկան չեք խայտառակի:

 

Գայանե  Զարգարյան 

ԽԱՄԵՆԻՆ ԲՈՒՆԿԵՐԻՑ ԲՈՒՆԿԵՐ Է ՏԵՂԱՓՈԽՎՈՒՄ․ ... Թուրք-ադրբեջանական միությունների ֆեդերացիան ա... Ինչ է տեղի ունեցել Գորիսում.Առուշ Առուշանյան... Он воровал, а Любовь Успенская любила его без... ՄԻՊ-ը 11 օր լռությունից հետո վերջապես արձագան... Թող ամեն տիրադավ նախ արձագանքի ի՛ր ՝ արական կ... Գերիների վերադարձի հետևում կան քաղաքական պայմ... Ռուբեն Վարդանյանի գործով որոշակի չափով գործըն... Ոչ ոք ինձ չի համոզել․ ես ինքս եմ ինձ համոզել․... Սուրեն Օքմինյանի ծնողները ունեն լրջագույն առո... ՀՀ-ում Վիգեն Էուլջեքջյանի կնոջ կեցության մասի... Վերին Լարսի անցակետ տանող ճանապարհը բացվել է ... Ձերբակալություններ, ճնշումներ, հարձակումներ Ե... «Թող փորձեն մտնել թեմ, տեղիցս շարժվողը չեմ»․ ... Ապերո խաղալու էտապներն անցյալում են.ԽԱՉԱՏՈՒՐ... Քաղաքագետը բացատրել է ԱՄՆ-ի կողմից Ուկրաինայի... Թուրքիայում կոչ են արել ԱՄՆ-ի դեմ դաշինք ստեղ... Չաղ Ռուստամին ԱԱԾ մեկուսարանից դուրս են հանել Սամվել Կարապետյանին թույլ չեն տվել մեռելոցին ... Հրադադшրից հետո Ուկրաինայում կարող են տեղակայ... Իշխանության հովանու ներքո տեղի է ունեցել հանց... Վճռակամ լինենք մերժելու անիրավությունն ու կամ... Նիկոլ, Կաթողիկոսին խառնել ես ԺԵԿ-ի պետի հե՞տ.... Պուտինը շնորհավորել է ռուսաստանցիներին Ամանոր... Երևանում 11.500 բաժանորդ գիշերվանից մնացել է ...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
Ծաղկաձոր «Մարիոթ» հյուրանոցում, քիչ առաջ ամրա... ՋՐԻ ԵՐԵՍ ԴՈՒՐՍ ԿԳԱՆ ԱՅԼ ՈՒՇԱԳՐԱՎ ՓԱՍՏԵՐ.ԱՀԱԶԱ... ԵՍ ԷԼ ԱՍԵՄ՝ ԽԻ ԵՍ ՆԻԿՈԼ..... Անդրանիկ Արմանդարյանը ահազանգում է հանցագործ... Կհիշեք հայտնի դեպքը, երբ Եզրաս Սրբազանը «կզար... Հունվարի 19 ին ՄԱՐԻՈՏ հյուրանոցային համալիր... ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՄ ԲՈԼՈՐԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ Իսկ Սպարապետ Պապիկյանս ի՞նչ կասի. հիմա էս... Ե՛ւ «Գազպրոմ Արմենիա»-ի, ե՛ւ թե «Երեւանգազ»-ի... Ով տիրադավնե՛ր...ՊԱՌԱԿՏՈՒՄԸ թուլացնում է Մայր... Իմ անձնական կյանքն է՝ բոլոր գաղտնիքներով․․․Վա... «Հանրային Ձայն» կուսակցության Պատվավոր նախագա... Հրապարակում ենք ՓԱՍՏԸ, եւ հրավիրում պատկան ... «Ամեն օր եկեղեցում մոմ էի վառում ոչ միայն իր,... Մարդ իմանար էլի. դեռեւս անցյալ տարի, երբ արտա... Ովքեր են թույլ տալիս բեսպրեդելշչիկ Վիլոյին՝շա... Անիտա Հարությունյանին շարունակում են հետապնդե... Ու սա դպրոցի տնօրեն է (լուսանկար) Հանկարծ խաղեր չտաք, հանցագործը պետք է հայտնվի... Վաղը էս գազանները պատճառ են դառնալու մի նոր ... Ովքեր են ֆեյք եւ իրական ահաբեկիչները Ձեզ հարց տվեք մի հատ. ձեր կարգավիճակի տեր բռ... Վարդան Ղուկասյանը ստեղծում է նոր կուսակցությ... Ծանրամարտիկը դաժան ծեծի է ենթարկել հորեղբոր ո... Քանդել են մոդել Անիտա Հարությունյանի տատիկի գ...
Լրտեսության մեջ մեղադրվողի կալանքը երկարացրել են «Հրապարակ» օրաթերթը գրում է. «Հրապարակ»-ի տեղեկություններով` դեռեւս ամռանը «Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալված ՀՀ դիվանագիտական կորպուսի աշխատակից, Ավստրիա մեկնող Աշխեն Ալեքսանյանի կալանքի ժամկետն օրեր առաջ դատարանը երկարաձգել է։Ալեքսանյանի փաստաբաններից մեկը` Տավրոս Գեւորգյանը հաստատեց` կալանքի ժամկետը երկարացվել է դեկտեմբերի 2֊ին` մոտ 2 ամսով։Դիվանագետ կնոջ մոտ, հիշեցնենք, փաստաթղթ Նախարարը չի ուզում ԲԿ-ի նկատմամբ վերահսկողությունը կորցնել. «Հրապարակ» «Հրապարակ»-ը գրում է. Տեւական ժամանակ է՝ մենք գրում ենք, որ ԱԺ առողջապահության հանձնաժողովի նախկին նախագահ, հայտնի իրադարձություններից հետո Փաշինյանի հորդորով մանդատը վայր դրած Նարեկ Զեյնալյանին ուզում են նշանակել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրեն: Սա մի «թոթոլ» աշխատատեղ է` կլորիկ` 4 միլիոն դրամ աշխատավարձով: Սակայն ամեն ինչ այդքան հարթ չի անցնում, որքան թվում էր առաջ Գյումրիում ՔՊ-ն համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել Գյումրիի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել, հայտնում է «Ազատություն»-ը։ Ըստ օրենքի, սակայն, նիստը համայնքի ղեկավարի որոշմամբ է հրավիրվում, ու քանի որ քաղաքապետը հրաժարական է տվել, իսկ փոխաքաղաքապետը տնային կալանքի տակի է, չկա նիստ հրավիրողը։ Աշխատակազմի քարտուղարն իրավասու չէ նիստ հրավիրել։ Ամեն դեպքում այդ օրը նիստերի Փողի «բազառ»՝ քաղաքապետի և նախարարի միջև «Հրապարակ»-ը գրել է․ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը երեկ խորհրդարանում 2025 թվականի բյուջեի քննարկման ժամանակ ուշագրավ հայտարարություն արեց՝ ասելով, որ քաղաքում չլուծված խնդիրների եւ դրանց լուծումը ձգելու մեղավորը ոչ թե ինքն է, այլ՝ գործադիրը, որը Երեւանի բյուջեին համարժեք հատկացումներ չի անում։ Ըստ Ավինյանի՝ պետք է օրենքով հնարավորություն տալ, որ մայրաքաղաքում գրանցված աշխատողների եկամտահարկից որոշ մասնաբա Տեղեկություններ ունենք՝ ՔՊ-ն դեմ է քվեարկելու Անկախության հռչակագրի անժամանցելիության մասին նախագծին... Կյանքում չէի մտածի, որ Անկախության հռչակագրի ընդունումից 24 տարի անց, ի պաշտպանություն Հայաստանի Անկախության հռչակագրի օրակարգի հետ կապված հայտարարության քննարկումը, առաջարկելու եմ երկու ամսով հետաձգել»։ Այս մասին ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի մշտական նիստում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը: Նա ասաց, որ տեղեկություններ ունեն, ըստ որի՝ քաղաքական մեծամասնությունը դե
website by Sargssyan