Կառավարությունը մտադիր է հերթական հետողորմյան անել
«Հրապարակ»-ը գրում է.
Քննարկվում է Աշխատանքի պետական տեսչությունը վերականգնելու հարցը, որը գործում էր տարիներ շարունակ որպես առանձին մարմին, ապա՝ 2013-ին, կառավարության որոշմամբ վերցվեց աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունից, տեղափոխվեց առողջապահության նախարարություն՝ միաձուլվելով պետական հիգիենիկ եւ հակահամաճարակային տեսչության հետ։ Միաձուլման արդյունքում ձեւավորվեց Առողջապահական պետական տեսչություն: Ի տարբերություն նախկինի, Առողջապահական պետական տեսչությունը շատ չնչին մասով էր մասնակցում աշխատանքային հարաբերություններում օրինականության հսկողության գործընթացին: Առաջիկայում վերականգնվելիք տեսչությունում էլ գործելու են միայն աշխատանքային պայմանների, անվտանգության նորմերի, կանոնների նկատմամբ հսկողությունն ու վերահսկողությունը:
