Կառավարությունը մու՞ռ է հանում
Այս թեմայով
- Անի Քոչարը հրապարակել է իր և մոդել Զառայի ֆեյսբուքյան զրույցը. Կառավարությունում ի՞նչ են ծխում
- ...ՀՀ կառավարության աշխատակազմը պետք է հետամուտ լինի, որ այս հարցով իրավապահ մարմինները զբաղվեն
- ՀՀ Կառավարության գրեֆը`պատգամավորական զամբյուղում
- Մոդել Զառա Մինասյանը իր և վարչապետ Հովիկ Աբրահամյանի հարաբերությունների մասին
www.analitik.am-ի վրա երեկվանից իրականացվում է Ddos հարձակում: Հարձակման պատճառը մոդել Զառա Մինասյանի կառավարությունում աշխատելու վերաբերյալ հոդվածն է՝ հենց այդ հոդվածն էր փորձ արվում հեռացնել կայքից: Մենք չենք ուզում ասել, որ կայքի խափանման պատասխանատվությունն ընկնում է վարչապետ Հովիկ Աբրահամյանի վրա, սակայն տրամաբանությամբ՝ կարծես թե պետական բյուջեի գումարներից մոդելներին վարձատրելու հետ կապված դժգոհությունն անմիջականորեն վերջինիս հետ է կապված:
Այն որ առաջինը ,որպես թանկարժեք կադր նշվել է Հայաստանի առաջատար մանեքենուհի ու ՀՀ կառավարության շարքային աշխատակցուհի Զառայի անունը դա զուտ պատահականության արդյունք է,քանի որ նման թանկարժեք կադրեր կառավարության աշխատակազմում շատ են, և մենք հակված ենք առանձին- առանձին անրադառնալ ամեն մեկին,նրանց մասնագիտական ունակություններին՝ մասնագիտական ասելով նկատի ունենք կառավարության աշխատակազմում աշխատելու համար պարտադիր մասնագիտական նորմերը,մնացած նեղ մասնագիտական հմտությունները ոչ ոքի գործը չեն և վերաբերվում են նեղ անձնական ոլորտին:
Ընդամենը երկու ամիս կառավարությունում աշխատելուց հետո, Զառան արձակուրդ է վերցնում և գնում Իսպանիա, որտեղ էլ արժանանում է Միսս Կատվաքայլ տիտղոսին: Հետաքրքի՞ր է՝ այդ ինչպե՞ս է Զառան երկու ամիս էլ չաշխատած արձակուրդ վերցնում: Չենք բացառում, որ Զառայի Իսպանիա գնալը գործուղում ձևակերպված լինի: Ինչևէ…
Մենք բազմաթիվ հարցեր ունենք մոդել Զառա Մինասյանին, որոնք անպայման կտանք, երբ նա վերադառնա իր հերթական ճամփորդությունից՝ այժմ նա գտնվում է Սինգապուրում: Նյութը պարտադիր ունենալու է իր շարունակությունը: Մենք արդեն մի քանի լրատվամիջոցներից ունենք առաջարկ այս թեման իրենց էջերում էլ զարգացնելու հետ կապված:
Իսկ կառավարության աշխատանքի համար պատասխանատու պարոններին խոստանում ենք ավելացնել անդրադարձների հաճախականությունը Անալիտիկի էջերում՝ իհարկե խստորեն պահելով անաչառության սկզբունքը:
Գրում է Անի Հովհաննիսյանը իր ֆեյսբուքյան էջում