Կառավարությունը պատրաստվում է ձևավորել առողջապահության օմբուդսմենի ինստիտուտ
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՀՀ կառավարությունը պատրաստվում է Հայաստանում ձևավորել առողջապահության օմբուդսմենի ինստիտուտ: Այն կոչվելու է Բժշկակական համակարգի հաշտարար, բայց իր գործառույթներով, ըստ էության, նմանվելու է Մարդու իրավունքների պաշտպանին:
ՀՀ առողջապահության նախարարությունն արդեն մշակել ու կառավարությանն է ներկայացրել «Բժշկական համակարգի հաշտարարի գործունեության մասին» օրենքի հայեցակարգը, ըստ որի՝ գործող օրենսդրությամբ ՄԻՊ-ին տրված լիազորությունները բավարար չեն այս ոլորտում համապատասխան միջամտությունցուցաբերելու համար, հետևաբար պետք է միանգամայն նոր մարմին ստեղծել:
Սա նշանակում է, որ ՄԻՊ Արման Թաթոյանի աշխատանքից դժգոհ են անգամ պետական գերատեսչությունները, ՀՀ օմբուդսմենն իր առջև դրված խնդիրը չի իրականացնում:
Հիշեցնենք, որ ՀՀ արդարադատության նախարարությունն էլ բիզնես օմբուդսմենի ինստիտուտ է ձևավորելու»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
