Կառավարությունը փնտրում է երկու չխոսկան ու համեստ ՀԿ` Հակակոռուպցիոն խորհրդին անդամակցելու համար
ArmComedy-ն գրում է. ԵՐԵՎԱՆ – ՀՀ վարչապետի գլխավորած հակակոռուպցիոն խորհուրդը ( էն որ վիզ դրած կոռուպցիայի դեմ է պայքարում, – խմբ) շարունակում է փնտրել երկու ՀԿ, որոնք կզբաղեցնեն քաղաքացիական հասարակությանը հասանելիք երկու տեղը խորհրոդում:
«Մենք կողմ ենք, որ քաղաքացիական հասարակությունը ակտիվ մասնակցի խորհրդի աշխատանքներին, սակայն լավագույն օգուտը կլինի, եթե այդ երկու ՀԿ-ի ներկայացուցիչները գան, խելոք նստեն ու լսեն», – նշում է խորհրդի խոսնակ-համակարգող Մամիկոն Գրկունցը:
ՀԿ-ները մտահոգված են, որ Կառավարությունը կարող է չգտնել կոռուպցիան կառավարության ներսում
«Մենք հո չենք ասում, որ ՀԿ-ները ընդհանրապես չմասնակցեն. նույնիսկ ձևի համար երկու տեղ ենք հատկացրել, որ չնեղանան: Բայց քանի որ երկու ՀԿ-ի ձայնը խորհրդում միևնույն է դեր չի կարող խաղալ, ավելի տրամաբանական կլինի, որ սուս-փուս նստեն, հետո սիրուն ստատուսներ գրեն ֆեյսբուքում», – շարունակում է Գրկունցը:
Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում