Կարծում եմ ժամանակի ընթացքում Ծառուկյանը 100 հազար դոլարը կտա. Վլադիմիր Գասպարյան.VIDEO
ԲՀԿ նախկին ղեկավար Գագիկ Ծառուկյանի հեղափոխական ակտիվ շրջանում շատ էր խոսվում, որ Վովա Գասպարյանի պաշտոնանկության հարցը Ծառուկյան-Աբրահամյան դաշինքը հաճախ է բարձրացնում Սերժ Սարգսյանի մոտ: «Առաջին լրատվական»-ն այսօր Վովա Գասպարյանից հետաքրքրվեց՝ հեղափոխության ծրագրի տապալումից հետո այդ հարցը կրկին հետաքրքրո՞ւմ է խնամիների դաշինքին, և առհասարակ ինչպե՞ս են նրանց հետ իր հարաբերությունները հիմա:
-Ի՜նչ հեղափոխություն, ի՜նչ ձախողում, ինչ հեղափոխության մասին է խոսքը, կամ ոստիկանությունը ինչի պիտի զբաղված լինի Ծառուկյանով կամ ինչ-որ մեկով, մենք ունենք մեր գործը, զբաղվում ենք մեր գործով: Բազմիցս կրկնել եմ, մեկ անգամ ևս ասեմ՝ մենք վերկուսակցական ենք, մեզ համար նշանակություն չունի՝ ով որ կուսակցությունից է, մեզ համար նշանակություն ունի՝ իրավապաշտ է, իրավապաշտ չէ:
-Իշխանափոխության պահանջի ակտիվ փուլում շատ էր խոսվում, որ Ծառուկյան-Աբրահամյան դաշինքը Ձեր պաշտոնանկության հարցն է բարձրացնում Սերժ Սարգսյանի մոտ, այդ պրոցեսների ավարտից հետո Ձեր պաշտոնանկությունը հետաքրքրո՞ւմ է իրենց:
-Հանվե՞ց, հա էդ հարցը, կարելի է իրենց հարցնել, ես էդպիսի խնդիր չեմ տեսնում, իհարկե, լրատվամիջոցներում տեսնում եմ, բայց հիմք չկա ոնց որ:
-Ինչպե՞ս են Ձեր հարաբերությունները Հովիկ Աբրահամյանի հետ հիմա:
-Շատ լավ… երբեք էլ վատ չեն եղել:
–Ծառուկյանը 100 հազար դոլար էր խոստացել ԲՀԿ-ական Արտակ Խաչատրյանի վրա հարձակման վերաբերյալ տեղեկություն հայտնելու համար, ի՞նչ նորություն կա, որևէ մեկին չհետաքրքրե՞ց այդ գումարը:
-Հլը չի բռնվել, հլը չի տվել, հուսով եմ՝ էդ գումարը դեռ կա, էնպես որ, չբացահայտվող հանցագործություններ էլ գոյություն չունեն, կարծում եմ՝ այդ 100 հազար դոլարը ժամանակի ընթացքում պարոն Ծառուկյանը կտա…
Մանրամասները՝ տեսանյութում:
