Կարեն Ավագյանը 72 միլիոն դրամ փոխառություններ է հայտարարագրել
«Փաստ» օրաթերթը գրում է.
Կրկին Ազգային Ժողովի պատգամավոր դարձած Կարեն Ավագյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել իր պաշտոնը ստանձնելու 2017 թ. հայտարարագիրը, ըստ որի՝ նա ավելի քան 72 միլիոն դրամ է որպես փոխառություններ հանձնել:
Մասնավորապես Ավագյանի փոխառությունները կազմել են 72 միլիոն 725 հազար 170 դրամ, դրամական միջոցները պաշտոնը ստանձնելու պահին կազմել են 20 միլիոն 170 հազար դրամ և 40 հազար ԱՄՆ դոլար:
Տարեսկզբից մինչև մայիսի վերջ ընկած ժամանակահատվածում էլ Կարեն Ավագյանի համար եկամտի աղբյուր են հանդիսացել 1 միլիոն 920 հազար և 120 հազար դրամ աշխատավարձերը, 1 միլիոն դրամ և 10 հազար եվրո ստացված փոխառությունները՝ վարկերը, և ևս 500 հազար դրամ գումար, որը նշված է որպես այլ եկամուտ:
Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում
