Կարեն Բոթոյանի զարմիկը, ով նշանակվել է «Սևան Ազգային Պարկ» ՊՈԱԿ-ի տնօրեն, չի տիրապետում ոլորտին
Գեղարքունիքի մարզի մեր լրատուն հայտնում է, որ Սևանի ափամերձ համայնքների ՏԻՄ ղեկավարների մոտ դժգոհության ալիք է հասունանում առ՝ Արա Խլոյանի, ով նախկին մարզպետ՝ Կարեն Բոթոյանի զարմիկն է և նոր է նշանակվել «Սևան Ազգային Պարկ» ՊՈԱԿ-ի տնօրեն: Բանն այն է, ըստ մեր լրատուի, որ Արա Խլոյանը չի տիրապետում ոլորտին և տնօրենի գործառույթներին:
Էշը, մի կերպ ցեխից հանում է տնօրենի գիտական գործով տեղակալ՝ Հունանյանը, ով քաջատեղյակ է բնապահպանական վարձավճարների հավաքագրման սև գործին և ապօրինաբար հողօգտագործողների ցանկին, որոնց խնամքով դեռևս թաքցնում են պատկան մարմիններից:
Ըստ ՏԻՄ ղեկավարների, դրանք թվով մոտ 18-ից 20-ն են:
Համայնքապետերի, բնապահպանական վարձավճարների առյուծի բաժինը՝ 70 տոկոսը ,տանում է «Սևան Ազգային Պարկ»-ը, 30 տոկոսը՝ ափամերձ համայնքների ղեկավարները: Աղբահանությունը դրված է համայնքների ղեկավարների և հովեկների վրա: ՊՈՀԱԿ-ը գումարային ծախսեր չի անում,այդ դեպքում ո՞վ է նա, փող հավաքո՞ղ:
-Այդ դեպքում ու՞ր են գնում բնապահպանական վարձավճարների 70 տոկոսը,-արդարացիորեն հարցնում են ՏԻՄ ղեկավարները,-բոլոր ճարտարապետական և կառուցման իրավունքը վերապահված է համայնքներին:
-«Սևան Ազգային Պարկ»-ից մեզ մի ցանկ են տալիս, որոնց տերերն ապօրինաբար հանգստյան տներ են կառուցել մեր համայնքների վարչական սահմաններում գտնվող, պետական գրանցում չստացած, դադարեցված պայմանագրերի, ինչպես նաև ապօրինի զավթած հողօգտագործողներ: Ցանկի սեփականատերերից շատերին մենք չենք ճանաչում,-ասում են մեր զրուցակիցները,-անհասկանալի է մեզ, այդ ցանկը կե՞ղծ է, թե՝ օրինական: Անծանոթ այս տերերին, մենք որտեղի՞ց գտնենք:
Ապօրինի հողօգտագործողների մաֆիայի դեմ ինչպե՞ս պայքարենք, երբ նրանց թաքցնում են «Սևան Ազգային Պարկ»-ում,-պատմում են համայնքապետերը: Դեռ ոչ մի մարզպետի չի հաջողվել նրանց ջրի երես հանել: Ովքե՞ր են այդ արտոնյալները:
մանրամասն՝hzham.am-ում: