Կարեն Կարապետյանի հայտարարությունը հստակ ուղերձ է Սեյրան Օհանյանին
Նախօրեին վարչապետ Կարեն Կարապետյանի ԱԺ-ում արած հայտարարությունը կապված Ապրիլյան պատերազմի օրերին վառելիքի հետ եղած խնդիրներին, հստակ ուղերձ է պարունակել ՕՐՕ դաշինքի ցուցակը գլխավորող, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանին: Վարչապետը հայտարարել էր, որ բանակն ունեցել է վառելիքի խնդիր, ինչի պատճառով ռազմական տեխնիկան հնարավոր չի եղել աշխատեցնել, քանի որ դիզվառելիքի հետ կերոսին են խառնում:
«Ժամանակ»-ի տեղեկություններով՝ Սեյրան Օհանյանն արդեն համապատասխան շրջանակներում արձագանքել է վարչապետի «նամյոկին»: Նա հայտարարել է, որ կերոսին բանակի վառելիքին խառնում է Հայաստան նավթամթերք ներկրող Բարսեղ Բեգլարյանը՝ Ֆլեշի Բարսեղը: Ինքը կապ չունի դրա հետ: Եվ եթե փորձեն վառելիքի հարցը կոտրել իր վրա, ապա ինքը բոլոր մեղավորների անունները կհայտնի:
