Կարեն Կարապետյանի նոր բիզնեսը Ստեփանակերտում
«ՀԺ»-ն գրում է, որ Երևանի նախկին քաղաքապետ Կարեն Կարապետյանը, ով այժմ ռուսական «Գազպրոմբանկի» առաջին փոխնախագահն է, նոր ռեստորանային համալիրի շինարարությանն է լծվել։ Ըստ թերթի` այս անգամ, սակայն, համալիրը կառուցվում է ԼՂՀ մայրաքաղաք Ստեփանակերտում` քաղաքի հենց կենտրոնում գործող «Արմենիա» հյուրանոցի հարևանությամբ. այս պահին էլ շինարարությունն ակտիվ ընթացքի մեջ է։ Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
