Կարեն Կարապետյանը հանձնարարել է ավելի լավ կերակրել բանտարկյալներին
Բանտարկյալների սննդի հարցում լուրջ խնդիրներ են առաջանում: Այս մասին փետրվարի 2-ին կայացած կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը:
Նա խոստովանեց, որ կոռուպցիոն ռիսկեր են նկատվում նաեւ հարազատների կողմից բանտարկյալների համար ծանրոցների փոխանցման ժամանակ: Եվ վերջապես, խնդիր է մնում նաեւ բանտախցերի ծանրաբեռնվածությունը: Այս կապակցությամբ վարչապետն արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին հանձնարարեց ուսումնասիրել, արդյո՞ք հնարավոր է բանտարկյալներին սննդով ապահովելու գործի կազմակերպումը մասնավոր ընկերության փոխանցել:
«Անհրաժեշտ է նաեւ միջոցներ մշակել, նվազեցնել բանտարկյալների համար ծանրոցներն ընդունող քրեակատարողական հիմնարկների աշխատակիցների շրջանում կոռուպցիան: Ինչ վերաբերում է խցերում հավասարաչափ բաշխմանը, ապա հարկավոր է առավելագույնս օգտագործել «Արմավիր» նոր քրեակատարողական հիմնարկը»,- ամփոփեց Կարապետյանը:
