Կարեն Կարապետյանը լավ է նայում իր ստեղծած հիմնադրամին
«Ժողովուրդ» օթերթը գրում է. «ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը դարձյալ գումար կհատկացնի իր կողմից ստեղծած «Թվային Հայաստան» հիմնադրամին: Թերթը պարզեց, որ կառավարությունն այդ հիմնադրամին կհատկացնի 52 մլն 250 հազար դրամ` կանոնադրական հիմնախնդիրների իրականացմանն աջակցելու համար:
Նշենք, որ հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահը ի պաշտոնե ՀՀ վարչապետն է: Հետաքրքիր է` ինչ ճակատագիր է ունենալու Կարեն Կարապետյանի կողմից ստեղծված հիմնադրամը նոր վարչապետի օրոք»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
