«Կարգին Հասոյի» հոգեհանգիստը տեղի կունենա Մալաթիայի Սուրբ Աստվածածին եկեղեցում
Դերասանուհի Հասմիկ Ղարիբյանին, ով կյանքից հեռացավ այս ամսվա 2-ին՝ ԱՄՆ-ում, ծանր հիվանդության պատճառով, Հայաստան կբերեն նոյեմբերի 15-ին: Life.panorama.am-ը դերասանուհու եղբորից տեղեկացավ, որ Հայաստանում հոգեհանգստի արարողությունը կկայանա նույն օրը՝ Մալաթիայի Սուրբ Աստվածածին եկեղեցում: Հուղարկավորությունը կլինի հաջորդ օրը: Կամփոփեն հոր՝ ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Իշխան Ղարիբյանի կողքին:
Հասմիկի ավագ քույրը՝ Անուշ Ղարիբյանը, ով ներկա պահին գտնվում է ԱՄՆ-ում, Հայաստանի կժամանի 2-3 օր շուտ: