Կարգը գրողներն ունե՞ն անվտանգության մարմինների թույլտվությունը. Արթուր Աղաբեկյանը՝ ՊՆ նոր կարգի մասին
Արցախի Հանրապետության նախկին փոխվարչապետ, Արցախի հերոս, Արցախի նախագահի խորհրդական Արթուր Աղաբեկյանը Facebook-ի իր քննադատել է Պաշտպանության նախարարության հրամանը՝ թույլատրել զինծառայողներին բջջային հեռախոսներ օգտագործել:
«Այսօր ՀՀ ՊՆ-ն ներկայացրել է զորքերում բջջային հեռախոսների կիրառման վերաբերյալ նոր հրաման։ Ուզում եմ տեղեկացնել ՊՆ իմ բարեկամներին, որ նման կարգ գրելու և հրապարակելու բացառիկ իրավունքը ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբինն է, և եթե եղել է զինծառայողներին բջջային հեռախոս ունենալու սահմանափակող կարգ, ապա պետք է հրապարակվեր նաև այդ կարգը չեղարկելու մասին որոշումը, իսկ հիմա ըստ էության. զինծառայողը, այո իրավունք ունի ունենալու բջջային հեռախոս, բայց ցանկալի չէ, որ այդ հեռախոսը հայտնվի այն վայրում, որտեղ զինվորականն անցկացնում է իր ծառայությունը, անգամ ցանկալի չէ, որ ՊՆ-ում ծառայություն անցնող քաղաքացիական անձինք իրենց հետ կրեն հեռախոս, սա է պահանջում ոչ միայն ֆիզիկական անձի, այլև երկրի անվտանգությունը։
հ.գ. կարգը գրողները, արդյո՞ք ունեն անվտանգության մարմինների թույլտվությունը»,- գրել է Արթուր Աղաբեկյանը: