Կարմիր Խաչն այցելել է Բաքվում ապօրինի գերեվարված հայ ռազմական և քաղաքական գործիչներին
Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) աշխատակիցներն այցելել են Բաքվում ապօրինի գերեվարված հայ քաղաքական և ռազմական գործիչներին:
«ԿԽՄԿ-ն, իր մանդատի համաձայն, նման այցելությունների ժամանակ գնահատում է կալանավորների նկատմամբ վերաբերմունքը և նրանց պահման պայմանները: ԿԽՄԿ-ն նաև պայմաններ է ստեղծում նրանց համար ընտանիքների հետ կապը վերականգնելու կամ պահպանելու համար: ԿԽՄԿ-ի ընթացակարգերին համապատասխան՝ այցերի վերաբերյալ դիտարկումներն ու առաջարկությունները փոխանցվում և քննարկվում են միայն կալանավորված կողմի հետ»,- ասված է հաղորդագրությունում։
Հիշեցնենք, որ 2023 թվականի սեպտեմբերի 19-ից Բաքվի բանտում են գտնվում Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, Դավիթ Բաբայանը, Դավիթ Իշխանյանը, Լևոն Մնացականյանը, Դավիթ Մանուկյանը և Ռուբեն Վարդանյանը։