Կարո՞ղ է՝ Ձեզ պաշտոն էին առաջարկում». Սամվել Ալեքսանյանը Կառավարությունում էր
Մինչ նաիրիտցիները Կառավարության առջեւ բողոքի ակցիա էին անում, ՀՀԿ պատգամավոր Սամվել Ալեքսանյանը այսօր վազելով մտավ շենք՝ խույս տալով լրագրողներից:
Մոտ 1 ժամ Կառավարության շենքի ներսում մնալուց հետո Սամվել Ալեքսանյանը դուրս եկավ:
Լրագրողները հետաքրքրվեցին, թե ինչու էր եկել Կառավարություն:
«Կարեւո՞ր ա»,-հարցրեց Ալեքսանյանը:
Լրագորղները կատակեցին՝ «Կարո՞ղ է՝ Ձեզ պաշտոն էին առաջարկում», «Նաիրիտի համա՞ր եք եկել», «Կարո՞ղ է՝ Դուք եք Արդարադատության նոր նախարարը»:
Ալեքսանյանը լրագրողների հարցերին չպատասխանեց եւ իր «ֆիրմային» ժպիտը դեմքին նստեց մեքենան եւ հեռացավ:
slaq.am