Կարողացանք գոլ խփել, խնդիրներ ստեղծել հակառակորդի համար. Հենրիխ Մխիթարյան
Հայաստանի հավաքականի ռմբարկու Հենրիխ Մխիթարյանը Պորտուգալիայից 2:3 հաշվով կրած պարտությունից հետո զրուցեց լրագրողների հետ.
– Խաղի մասին Ձեր կարծիքը.
– Ամեն ինչ արեց հավաքականը, լավ պայքարեցինք, որ հաղթենք, բայց ինչ-որ բան չստացվեց, սխալներ թույլ տվեցինք, նաեւ ես: Հուսով եմ, որ հաջորդ խաղում չի կրկնվի: Շնորհակալ եմ տղաներին, լավ աշխատանք կատարեցին, արեցին հնարավոր ամեն ինչ: Կարողացանք լավ պահեր ստեղծել, կարողացանք գոլ խփել, խնդիրներ ստեղծել հակառակորդի համար, բայց երկու գոլից ավել չստացվեց:
– Ամեն անգամ մենք ենք բացում հաշիվը, բայց հետո զիջում ենք. ի՞նչը չի բավականացնում:
– Ֆուտբոլը 90 րոպե է: Եթե 90 րոպե խաղանք… Երեւի ինչ-որ տեղ չենք կարողանում մինչեւ վերջ խաղալ: 1:3 հաշվի ժամանակ փորձում էինք, նույնիսկ կարող էինք 3:3 դարձնել հաշիվը, բայց երեւի բախտի գործոնն էլ կար: