1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

«Կառույցներ կան, որ կրիայի քայլերով են առաջ շարժվում». Շուշան Խաչատրյան

«Գալակտիկա Տրանս Սերվիս» ընկերության տնօրեն Շուշան Խաչատրյանը, Newsmedia.am-ի հետ զրույցում կրկին անգամ ահազանգում է , որ իր ընկերությունը եկամուտ չի ստանում` Երևան–Արմավիր–Երևան երթուղով անօրինական ուղևորափոխադրումներ իրականացնող մի շարք մրցակիցների պատճառով։

Վերջինիս պնդմամբ, եթե այս տեմպը շարունակվի,ապա ընկերությունն ամբողջությամբ կգնա սննանկացման ճանապարհով, թեեւ առանց այդ էլ, իրենք սննանկացման եզրին են:
Շուշան Խաչատրյանը նշում է, որ ուղևորափոխադրումներ իրականացնելու արտոնագիր ունի միայն ինքը, բայց գրանցված ու չգրանցված ուղեւորափոխադրող մի շարք ընկերություններ՝ միկրոավտոբուսներով և մինիվեններով ուղևորափոխադրումներ են իրականացնում` ստեղծելով արհեստական խոչընդոտներ:

Մարդիկ գծեր են նվեր ստացել, վաճառել, չգիտեմ ինչ ասես արել են, ու հիմա չեմ հասկանում, թե ինչո՞ւ չեն գնում դրանց հետքերով: 

Բազում անգամներ դիմել եմ. ասել եմ՝ գյուղերում մոնիտորինգ անցկացրեք, պարզեք՝ով որ գծի հետ կապ ունի, ով ում թիկունքին է կանգնած, ու ինչ սխեմայով են թույլ տալիս, որ ուրիշի տարածքում անօրինական այլ գծեր էլ աշխատեն:
Հազար անգամ ասել եմ.զրկեք էդ մարդկանց իրենց պայմանագրերից: Բայց ինչ. մինչ օրս՝ձայն բարբառո հանապատի: Թող վերացնեն անօրինականությունը. ինչու՞ չեն անում:

Related image

 

-Այսինքն դժգոհ եք նոր իշխանություններից ու նրանց որդեգրած քաղաքականությունից, թե՞…

-Նոր իշխանությունները ուզում են աշխատել,  բայց շատ գերատեսչություններ կան, որ կաղում են իրենց գործում: Մենք էլ ամբողջ օրը, չգիտեմ ինչու. դրանց պատճառով պետք է շտրաֆներ ու տոսկոսներ ենք վճարում: 
Այո, որոշ կառույցներ կան, որ կրիայի քայլերով են աշխատում, ու ես չգիտեմ, թե դրա հետեւանքները ինչպիսին կլինեն: էլ գիծ խլելը, սննանկացնելը, ո՞նց ալինում՝ չգիտեմ:
Դուք գիտեք, թե քանի տարի ես ինչ պայքարների մեջ եմ եղել քրեական աշխարհի ու օլիգարխների հետ, բայց հիմա չեմ հասկանում, թե ինչպե՞ս, ի՞նչ հիմքով են բազում անօրինական գծեր շարունակում աշխատել իմ օրինական գծի մեջ:

Աբսուրդ վիճակ է. մենք պահանջում ենք օրենքի իրականացում, թեև շուրջբոլորը խոսում են դրա գերակայության մասին:
Ես նորից եմ բարձրաձայնում. անօրինական գծերը պետք է հանվեն՝ անկախ նրանից , թե ով է նվեր ստացել, կամ առել այդ գծերը: Այդ գծերը՝ ճիշտ է օրինականացրել են, բայց դրանք անօրինական գծեր են համարվում:

Նախ իրենք իրավունք չունեին էդ գծերը ծախեին ու վաճառեին մեկ, երկրորդ՝ եթե ծախել ու վաճառել են, լավ գիտեն, որ էդ գծերը միշտ աշխատել եւ աշխատում են դեպի Երեւան-Արմավիր ուղղությամբ:
Մեծամոր-Երեւանը զրկեցին,որովհետեւ նրանց պայմանագրի ժամկետը լրացել էր ու նրանց պայմանագիրը չերկարացրեցին: Հիմա՝ էդ Շենիկ-Մենիկ-ը (Շենիկ-Բաղրամյան, Շենիկ Արտենի գիծը) որ կա, դրանց ժամկետը անցյալ ամիս է լրացել: Հիմա հարց եմ տալիս.ի՞նչ բարոյական իրավունքով են իրենք նորից երկարացրել այդ պայմանագիրը:
Ղեկավարությունը նստած փոխանակ մտածի փոխադրողի մասին, որ էսքան պայքարում ա, որ որ 1 մլն դոլարի ներդրում ա կատարում, հիմա նորից բռնում պայմանագիր ե՞ն երկարացնում. ասում են. շարունակեք Ձեր թալա՞նը: Սենց ոնց կլինի. եթե միտում չկա, ու եթե միտումնավոր չեն ուզում էս հիմնարկը փակվի վերջնականպես, ապա պատճառը ի՞նչ է, որ անօրինականությունների դեմը չեն առնում: Ո՞ւր է նայում նախարարության փոխադրումների վարչությունը. ինչո՞վ էզբաղված:
Դա միտումնավոր արված քայլ է.իրենք չպետք է սպասեին, որ էդ գծի ժամկետը լրանար, որվհետեւ իրենք էնքան փաստեր ունեին իրենց ձեռքի տակ, որ էդ անօրինական գծերին պետք է զրկեին իրենց պայմանագրերից, եւ վերջ: Ոչ թե բռնեին, ու նորից երկարացնեին:
Հիմա ժամկետը լրացել էր, ի՞նչ իրավունքով են իրենք երկարացրել այդ պայմանագրերը: 

 

-Ըստ Ձեզ, ո՞րն է լինելու ելքը՝ստեղծված իրավիճակում:

-Ամբողջ խնդիրը նրանումն ա, որ  վառելիքի ծախս ենք անում,  վարորդները դուրս են գալիս աշխատանքի, ու անկոպեկ գնում են տուն: Հիմնարկ էլ փող չի մտնում. բա տենց ա պարտքեր կուտակվում, ու տենց են մարդիկ անանկանում: Ու տենց են փակվում հիմնարկները:
Փոխանակ «Հայավտոկայարան» ՓԲԸ-ն սատարի իր փոխադրողին, որ մաքրվի էդ ամեն ինչը , որ թույլ չտա անօրինականություն իրականացվի, չգիտեմ ինչով են զբաղված:
Ես մի տարի ա ասում եմ. Արմավիր ավտոկայարանի տնօրեն՝ Լաուրա Մկրտչյանը 11 տարի չի աշխատել. մենակ թալանել ա:  Հարյուր հատ փաստ ունեք, բարի եղեք՝ քր. գործ հարուցեք: 
Ինքը պետությունից աշխատավարձ ա ստանում, տաքսու վարորդներից ու անօրինական մեքենաներից ինչ պետք ա  ստանում ա, ու գործ չի անում. մատը՝ մատին չի խփում:
Բա «Հայավտոկայարան» ՓԲԸ-ն չի տեսնո՞ւմ էդ ամենը: Լավ էլ տեսնում ա, գիտի, ուղղակի բանի տեղ չի դնում.ինչի՞ չեն հանում էդ կնոջը, ես չեմ հասկանում:
Մի տարի ա, ես գրավոր խնդրում եմ. ասում եմ բերեք նորմալ աշխատող, որը լիրաժեք կկատարի իր աշխատանքը, այլ ոչ թե գծատերերին կթալանի: Ու այ սենց բաներով՝ «Հայավտոկայարան» ՓԲԸ-ն՝ Մնացականյանն ու Ջեյրանյանն են  թույլ  տալիս, որ իմ հիմնարկը կործանվի:Էսքան տարի, ես պայքարում եմ. էս վերջին երկուս ու կես տարին՝անհնարին ա. ուղղակի խայատառակություն ա տիրում: 

Ազիզ ջան, որ իմ գծի մեջ անօրիանկան 40-50 մեքենա աշխատի, բա ես էլ ո՞նց աշխատեմ:
Սենց ամեն անգամ երկարացնելով, հա խոստացել են. կմաքրեն, կմաքրեն, բայց ոչ մի բան էլ չի մաքրվում:Եկավ մի պահ, որ վարորդներս գործադուլ արեցին, որովհետեւ մարդիկ ասեցին, որ հազար դրամ չեն կարողանում իրենց տուն տանել: 

Չաշխատեցին, գումարած դրան էլ՝ լրատվամիջոցները, նախարարությունն ու տեսչությունը իրենց գործը կատարելու փոխարեն, մտել էին «Գալակտիկա Տրան Սերվիս» -ի ու վարորդների խոհանոցի մեջ՝ սուտ հայտարարություններ անելով, թե ես վարորդներիս հետ լարվածություն եմ ունեցել, եւ այլն, եւ այլն: Իբր վարորդներիս եմ վիրավորել. էս եմ արել, էն եմ արել:

Դրանք ամբողջությամբ սուտ ա, նման բան չի եղել, մարդիկ չեն կարողացել գումար աշխատել, տուն պահել: Թող մեր գծերը մաքրեն, մենք էլ նորմալ աշխատենք : Էդ նույն վարորդներն էլ քանի անգամ գնացին կառավարության դիմաց. ընդհուպ մինչեւ կառավարության շենքի մեջ իրենց խնդիրը բարձրացրեցին:

Նաիրի Սարգսյանը խոստում էր տվել , որ հինգ օրվա մեջ էս հարցերը կլուծվի , որ գծերը կմաքրվեն՝նորմալ աշխատանք կլինի: Բայց հիմա ինչ. նորից նույն քաոսը:
Հո՞ չեմ կարող մարդկանց ասեմ. եկեք՝ ձրի աշխատեք: Թող մաքրեն իմ գծերը՝ մարդիկ էլ աշխատեն, ընկերությունն էլ էս օրին չհասնի: Մենք էլ գումարներ չունենք, որ մեր հաշվին վճարենք, մեզ էն օրը չգցեցին, որ գումարներ ունենանք:

Վարորդների չաշխատելու օրերին էլ, ինչ արեցին «Հայավտոկայարան» ՓԲԸ-ի տնօրենն ու իր տեղակալը. ՀՀ-ի խոշոր սպասարկողներին զանգել-խնդրել էին, որ Արմավիրի գիծը սպասարկեն:

Էդ ի՞նչ ա նշանակում, եթե գիծ խլել չի: Ընդհուպ Էջմիածնի ուղեւորափոխադրող ընկերությանն էին զանգել-ասել: Ինչ ասես՝որ չեն արել իմ գլխին:
Եթե դա գիծ խլել չի, հիմնարկ սպանել չի, բա ուրիշ ի՞նչ ա:
Մարդկանց աթոռ, կաբինետ են տվել փոխադրողի կողքը կանգնելու, թե՞ գիծ խլելու համար:
Դրա համար ե՞ն իրանց համար կաբինետներ ստեղծել ու պաշտոններ տվել, չեմ հասկանում:
Եւ կամ ինչու՞ մի օր մեր կողքը չկանգնեցին Արմավիրի մարզպետն ու քաղաքապետը, ինչի՞ մի անգամ չեն ասում, որ գնանք-կանգնենք մեր փոխադրողի կողքին: 

-Ի դեպ, քանի որ խոսք գնաց մամուլում տեղ գտած հրապարակումների մասին, մի հրապարակման կուզենայի անդրադառնալ եւս. ըստ այդ նույն հրապարակումների, խոսք էր գնում այն մասին, որ դուք էլ կապեր ունեք ինչպես գողական աշխարհի, այնպես էլ ուժային կառույցների՝մասնավորապես ԱԱԾ-ի հետ: Ի՞նչ կասեք սրա վերաբերյալ:

-Ազիզ ջան, ես կարող եմ բարեկամական, հարազատական կապեր ունենալ շատերի հետ: Բայց դա մամուլի գործը չի՝խորանալա իմ անձնականի մեջ: Ասենք թե բարեկամական կապ ունեմ. հետո ի՞նչ: Դա իմ գործերի հետ ի՞նչ կապ ունի:

-Դե սովորաբար նման կալիբրի մարդիկ, տարածված կարծիքի համաձայն, կարող են սատարող ձեռքի դերում լինել…Այսպես ասած՝տանիք լինել…

-Նման բան չկա, ես տանիքիներ չունեմ,  ու  չեմ ունեցել երբեւէ. ոչ մեկ չի կարա գա իմ գործի մեջ մտնի: Իսկ լրատվամիջոցների պատճառով, ես իմ ընկերներից չեմ հրաժարվում. հա ի՞նչ, իմ ընկերներից մեկն էլ կարող է ԱԱԾ-ում է աշխատում, հետո ի՞նչ: Հա մոտիկ ենք, շատ լավ հարաբերություններ ունենք. բայց դա ում ինչ գործն է, չեմ հասկանում: Ամեն մարդ՝ իր գործով ա զբաղվում. ի՞նչ կապ ունի մոտիկությունը:

-Իսկ ճիշտ է, որ օրենքով գողերի հետ էլ շփումներ ունեք տիկին Խաչատրյան:

-Մեր ընտանիքի հետ, էլի եմ ասում շատ մարդիկ կարող են բարեկամական կապեր ունենալ, ի՞նչ ա եղել: Ամեն ձեւի մարդու հետ էլ կարող ենք կապ ունենալ, բայց դա իմ գործերի հետ կապ չունի: Էդ մարդիկ՝ իրենց գործին են, մենք  էլ մեր:
Ես հո՞ չեմ խորանում ուրիշի անձնական հարցերի մեջ, ես ասում եմ. կոնկրետ դաշտը, ոլորտը կարգավորեք, թողեք աշխատենք, այլ ոչ թե արհեստական ձեւերով մարդկանց տարեք սննանկացման:

 

 Newsmedia.am 

Լուրեր Հայաստանից եւ Աշխարհից 

 

 

 

 

 

ԽԱՄԵՆԻՆ ԲՈՒՆԿԵՐԻՑ ԲՈՒՆԿԵՐ Է ՏԵՂԱՓՈԽՎՈՒՄ․ ... Թուրք-ադրբեջանական միությունների ֆեդերացիան ա... Ինչ է տեղի ունեցել Գորիսում.Առուշ Առուշանյան... Он воровал, а Любовь Успенская любила его без... ՄԻՊ-ը 11 օր լռությունից հետո վերջապես արձագան... Թող ամեն տիրադավ նախ արձագանքի ի՛ր ՝ արական կ... Գերիների վերադարձի հետևում կան քաղաքական պայմ... Ռուբեն Վարդանյանի գործով որոշակի չափով գործըն... Ոչ ոք ինձ չի համոզել․ ես ինքս եմ ինձ համոզել․... Սուրեն Օքմինյանի ծնողները ունեն լրջագույն առո... ՀՀ-ում Վիգեն Էուլջեքջյանի կնոջ կեցության մասի... Վերին Լարսի անցակետ տանող ճանապարհը բացվել է ... Ձերբակալություններ, ճնշումներ, հարձակումներ Ե... «Թող փորձեն մտնել թեմ, տեղիցս շարժվողը չեմ»․ ... Ապերո խաղալու էտապներն անցյալում են.ԽԱՉԱՏՈՒՐ... Քաղաքագետը բացատրել է ԱՄՆ-ի կողմից Ուկրաինայի... Թուրքիայում կոչ են արել ԱՄՆ-ի դեմ դաշինք ստեղ... Չաղ Ռուստամին ԱԱԾ մեկուսարանից դուրս են հանել Սամվել Կարապետյանին թույլ չեն տվել մեռելոցին ... Հրադադшրից հետո Ուկրաինայում կարող են տեղակայ... Իշխանության հովանու ներքո տեղի է ունեցել հանց... Վճռակամ լինենք մերժելու անիրավությունն ու կամ... Նիկոլ, Կաթողիկոսին խառնել ես ԺԵԿ-ի պետի հե՞տ.... Պուտինը շնորհավորել է ռուսաստանցիներին Ամանոր... Երևանում 11.500 բաժանորդ գիշերվանից մնացել է ...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
Ծաղկաձոր «Մարիոթ» հյուրանոցում, քիչ առաջ ամրա... ՋՐԻ ԵՐԵՍ ԴՈՒՐՍ ԿԳԱՆ ԱՅԼ ՈՒՇԱԳՐԱՎ ՓԱՍՏԵՐ.ԱՀԱԶԱ... ԵՍ ԷԼ ԱՍԵՄ՝ ԽԻ ԵՍ ՆԻԿՈԼ..... Անդրանիկ Արմանդարյանը ահազանգում է հանցագործ... Կհիշեք հայտնի դեպքը, երբ Եզրաս Սրբազանը «կզար... Հունվարի 19 ին ՄԱՐԻՈՏ հյուրանոցային համալիր... ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՄ ԲՈԼՈՐԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ Իսկ Սպարապետ Պապիկյանս ի՞նչ կասի. հիմա էս... Ե՛ւ «Գազպրոմ Արմենիա»-ի, ե՛ւ թե «Երեւանգազ»-ի... Ով տիրադավնե՛ր...ՊԱՌԱԿՏՈՒՄԸ թուլացնում է Մայր... Իմ անձնական կյանքն է՝ բոլոր գաղտնիքներով․․․Վա... «Հանրային Ձայն» կուսակցության Պատվավոր նախագա... Հրապարակում ենք ՓԱՍՏԸ, եւ հրավիրում պատկան ... «Ամեն օր եկեղեցում մոմ էի վառում ոչ միայն իր,... Մարդ իմանար էլի. դեռեւս անցյալ տարի, երբ արտա... Ովքեր են թույլ տալիս բեսպրեդելշչիկ Վիլոյին՝շա... Անիտա Հարությունյանին շարունակում են հետապնդե... Ու սա դպրոցի տնօրեն է (լուսանկար) Հանկարծ խաղեր չտաք, հանցագործը պետք է հայտնվի... Վաղը էս գազանները պատճառ են դառնալու մի նոր ... Ովքեր են ֆեյք եւ իրական ահաբեկիչները Ձեզ հարց տվեք մի հատ. ձեր կարգավիճակի տեր բռ... Վարդան Ղուկասյանը ստեղծում է նոր կուսակցությ... Ծանրամարտիկը դաժան ծեծի է ենթարկել հորեղբոր ո... Քանդել են մոդել Անիտա Հարությունյանի տատիկի գ...
Լրտեսության մեջ մեղադրվողի կալանքը երկարացրել են «Հրապարակ» օրաթերթը գրում է. «Հրապարակ»-ի տեղեկություններով` դեռեւս ամռանը «Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալված ՀՀ դիվանագիտական կորպուսի աշխատակից, Ավստրիա մեկնող Աշխեն Ալեքսանյանի կալանքի ժամկետն օրեր առաջ դատարանը երկարաձգել է։Ալեքսանյանի փաստաբաններից մեկը` Տավրոս Գեւորգյանը հաստատեց` կալանքի ժամկետը երկարացվել է դեկտեմբերի 2֊ին` մոտ 2 ամսով։Դիվանագետ կնոջ մոտ, հիշեցնենք, փաստաթղթ Նախարարը չի ուզում ԲԿ-ի նկատմամբ վերահսկողությունը կորցնել. «Հրապարակ» «Հրապարակ»-ը գրում է. Տեւական ժամանակ է՝ մենք գրում ենք, որ ԱԺ առողջապահության հանձնաժողովի նախկին նախագահ, հայտնի իրադարձություններից հետո Փաշինյանի հորդորով մանդատը վայր դրած Նարեկ Զեյնալյանին ուզում են նշանակել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրեն: Սա մի «թոթոլ» աշխատատեղ է` կլորիկ` 4 միլիոն դրամ աշխատավարձով: Սակայն ամեն ինչ այդքան հարթ չի անցնում, որքան թվում էր առաջ Գյումրիում ՔՊ-ն համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել Գյումրիի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել, հայտնում է «Ազատություն»-ը։ Ըստ օրենքի, սակայն, նիստը համայնքի ղեկավարի որոշմամբ է հրավիրվում, ու քանի որ քաղաքապետը հրաժարական է տվել, իսկ փոխաքաղաքապետը տնային կալանքի տակի է, չկա նիստ հրավիրողը։ Աշխատակազմի քարտուղարն իրավասու չէ նիստ հրավիրել։ Ամեն դեպքում այդ օրը նիստերի Փողի «բազառ»՝ քաղաքապետի և նախարարի միջև «Հրապարակ»-ը գրել է․ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը երեկ խորհրդարանում 2025 թվականի բյուջեի քննարկման ժամանակ ուշագրավ հայտարարություն արեց՝ ասելով, որ քաղաքում չլուծված խնդիրների եւ դրանց լուծումը ձգելու մեղավորը ոչ թե ինքն է, այլ՝ գործադիրը, որը Երեւանի բյուջեին համարժեք հատկացումներ չի անում։ Ըստ Ավինյանի՝ պետք է օրենքով հնարավորություն տալ, որ մայրաքաղաքում գրանցված աշխատողների եկամտահարկից որոշ մասնաբա Տեղեկություններ ունենք՝ ՔՊ-ն դեմ է քվեարկելու Անկախության հռչակագրի անժամանցելիության մասին նախագծին... Կյանքում չէի մտածի, որ Անկախության հռչակագրի ընդունումից 24 տարի անց, ի պաշտպանություն Հայաստանի Անկախության հռչակագրի օրակարգի հետ կապված հայտարարության քննարկումը, առաջարկելու եմ երկու ամսով հետաձգել»։ Այս մասին ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի մշտական նիստում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը: Նա ասաց, որ տեղեկություններ ունեն, ըստ որի՝ քաղաքական մեծամասնությունը դե
website by Sargssyan