«Կաշվիս վրա» զգացի այդ դաժանությունները. Լուիզա Ղամբարյանը՝ ինքնազգացողության վատացման մասին.
Այսօր համացանցում լուրեր էին տարածվել, որ նոյեմբերի 2-ին եղեռնի 100-րդ տարելիցին նվիրված աշխատանքային՝ «Հիշողություն» վերնագրով ֆիլմի նկարահանման հրապարակում դերասանուհի Լուիզա Ղամբարյանի ինքնազգացողությունը կտրուկ վատացել է: Life.panorama.am-ը կապ հաստատեց դերասանուհու հետ՝ ճշտելու, թե ինչպե՞ս է այժմ իրեն զգում, և որքանո՞վ է իրականությանը համապատասխանում տեղեկատվությունը. «Ինձ շատ լավ եմ զգում, այս պահին գտնվում եմ ֆիլմի նկարահանման հրապարակում: Ճիշտն ասած՝ ընդամենը ինքնազգացողության վատացում էր, և ոչ թե ուշագնացություն կամ կոմայի մեջ ընկնել, ինչպես տարածել են»:
Նրանից հետաքրքրվեցինք, թե արդյոք պատճառը գերհոգնածությունն ու զբաղվածության պատճառով սննդի մասին մոռացությունը չի եղել: Եվ, ընդհանրապես, ինչպե՞ս է հասցնում ընտանիք, թատրոն, սերիալ և կինո նկարահանումները: «Գերհոգնածություն չէր, պարզապես ֆիլմի շրջանակներում գաղթի տեսարաններ էինք նկարահանում, որոնք ինձ մոտ հոգեկան ապրումներ առաջացրեցին:
Նյութն ամբողջությամբ կարդացեք այստեղ։