Կասիլյաս. Ռեալում կարող եմ խաղալ մինչև 40 տարեկանս լրանալը
Մադրիդի «Ռեալի» եւ Իսպանիայի հավաքականի դարպասապահ Իկեր Կասիլյասը հերթական անգամ անդրադարձել է իր կարիերայի տեսլականի շուրջ ծավալված ասեկոսեներին:
«Իմ կարիերայի շուրջ բազում քննադատություններ կան, սակայն ես շարունակում եմ խաղալ «Ռեալում»: Ցանկանում եմ նշել, որ երբեք չեմ մտածել «Ռեալը» լքելու մասին:
Կարծում եմ, որ իմ ակումբում կարող եմ խաղալ մինչեւ 40 տարեկանս լրանալը: Ինչ վերաբերում է Իսպանիայի հավաքականին, ապա ես այնտեղ կխաղամ մինչեւ 2016 թվականը»,- Կասիլյասի խոսքերն է մեջբերում «The Guardian»-ը: