«Կասկածողները թող ինձ հարց չտան».Գալուստ Սահակյան.VIDEO
ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը համաձայն չէ, հայրենի խորհրդարանականների այն տեսակետների հետ, թե ՀԷՑ-ի գլխավոր տնօրեն Եվգենի Բիբին արհամարեց խորհրդարանը, եւ չեկավ բացատրություններ տալու.«Բիբինը հիմնարկի ղեկավար է, ես կարծում եմ, որ ավելի շուտ երկնչելուց չեկավ խորհրդարան, ասելիքը չհիմնավորելու կարողության հետևանքով չեկավ: Եւ վերջապես, հիմնարկի տնօրենից ինչո՞ւ պետք է վիրավորվեմ, էնքան մարդիկ կան, հրավիրում ենք, չեն գալիս, նրանք Ազգային ժողովի համար որոշակի արժեք չեն»,- իր խոսքում նկատեց ԱԺ նախագահը:
Առավել մանրամասն` առաջարկվող տեսանյութերում: