Կաթնամթերքի շուկայում առաջատար երեք ընկերություններից երկուսը բարձրացրել են գները
Դեկտեմբերին Հայաստանում կաթնամթերքի թանկացումը այնքան էլ աներկբա չէր: Այս մասին հունվարի 16-ին հայտարարել է «Իրազեկ եւ պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը:
Դեկտեմբերին արժույթի կտրուկ տատանումների ժամանակ, հավելել է նա, կաթնամթերքի շուկայում առաջատար երեք ընկերություններից երկուսը բարձրացրել են գները, մեկն՝ իջեցրել: Այս պայմաններում էլ ավելի անհասկանալի է պետական մարմինների պասիվությունը, հավելել է նա: «Պետք էր հասկանալ, թե ինչպե՞ս երեքից («Աշտարակ կաթ», «Մարիաննա», «Չանախ») մեկին հաջողվեց պահպանել գները, որակի՞ հաշվին, թե՞ ոչ: Եթե ոչ, ապա պետք էր մյուս երկուսին հայտարարել, որ կարելի է նաեւ առանց թանկացման: Սակայն, թվում է, պետությանը դա ընդհանրապես չի հետաքրքրում», - ասել է Պիպոյանը:
