Կայացել է հայ-ռուսական «Նոր շուկաներ-նոր հեռանկարներ» կոնֆերանսը
Հայ–ռուսական առեւտրատնտեսական հարաբերությունների զարգացման շրջանակներում 2014թ. նոյեմբերի 14-ին ՀՀ Առեւտրաարդյունաբերական պալատում կայացել է «Գործարար առաքելություն. նոր շուկաներ-նոր հեռանկարներ, Հայաստան–Ռուսաստան» կոնֆերանսը։ Փոխադարձ շնորհանդեսներով ներկայացվեցին երկու երկրների ներդրումային մթնոլորտը եւ համագործակցության զարգացման հնարավորությունները։
ՀՀ Առեւտրաարդյունաբերական պալատի լրատվական ծառայությունից հայտնում են, որ Երեւանի առեւտրաարդյունաբերական պալատի նախագահ Անդրանիկ Ալեքսանյանը համագործակցության հուշագիր ստորագրեց Գործարարների մոսկովյան ասոցիացիայի հետ։
Նոր գործարար կապեր հաստատելու ակնկալությամբ Կոնտակտների բորսա եւ բիթուբի ձեւաչափերով այցի շրջանակներում աշխատանքը շարունակում են Երեւանի եւ Մոսկվայի գործարարները։
