ԿԲ-ն ԱՄՆ դոլարը վաճառել է 464.07 ՀՀ դրամ միջին կշռված փոխարժեքով
ՀՀ կենտրոնական բանկի կողմից դեկտեմբերի 11-ին իրականացվել է 6 մլն ԱՄՆ դոլարի վաճառք` 464.07 ՀՀ դրամ 1 ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով:
ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունը տեղեկացնում է, որ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց սահմանային փոխարժեքը կազմել է 463.50 ՀՀ դրամ:
Նախօրեին ՀՀ կենտրոնական բանկի կողմից իրականացվել էր 6 մլն ԱՄՆ դոլարի վաճառք` 460.69 ՀՀ դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Մեկ ԱՄՆ դոլարի դիմաց սահմանային փոխարժեքը կազմել էր 460.16 ՀՀ դրամ:
Ինչպես «Փաստինֆո»-ն ավելի վաղ տեղեկացրել է, ՀՀ կենտրոնական բանկը հայտարարել է, որ արժութային շուկայում ստեղծված իրավիճակը կարգավորելու, փոխարժեքի տատանումները հարթելու և արտարժութային շուկայում հավասարակշռությունը վերականգնելու նպատակով դեկտեմբերի 8-ից սկսած մինչև տարեվերջ որդեգրում է նոր մոտեցում. ամեն օր սակարկությունների միջոցով իրականացնելու է արտարժույթի վաճառքներ` նախապես հայտարարված առավելագույն սահմանաքանակով։
