ԿԲ-ն վաճառել է 2 մլն ԱՄՆ դոլար՝ 451.89 ՀՀ դրամ միջին կշռված փոխարժեքով
ՀՀ կենտրոնական բանկի կողմից դեկտեմբերի 22-ին իրականացվել է 2 մլն ԱՄՆ դոլարի վաճառք` 451.89 ՀՀ դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով:
ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունից հայտնում են, որ սահմանային փոխարժեքը կազմել է 449.79 ՀՀ դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց:
Մինչ այդ վերջին անգամ ԿԲ-ն ԱՄՆ դոլար վաճառել էր դեկտեմբերի 20-ին. իրականացվել էր 1.7 մլն ԱՄՆ դոլարի վաճառք՝ 446.76 ՀՀ դրամ 1 ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Մեկ ԱՄՆ դոլարի դիմաց սահմանային փոխարժեքը կազմել էր 445.00 ՀՀ դրամ:
Ինչպես «Փաստինֆո»-ն ավելի վաղ տեղեկացրել է, ՀՀ կենտրոնական բանկը հայտարարել է, որ արժութային շուկայում ստեղծված իրավիճակը կարգավորելու, փոխարժեքի տատանումները հարթելու և արտարժութային շուկայում հավասարակշռությունը վերականգնելու նպատակով, դեկտեմբերի 8-ից սկսած մինչև տարեվերջ որդեգրում է նոր մոտեցում. ամեն օր սակարկությունների միջոցով իրականացնելու է արտարժույթի վաճառքներ` նախապես հայտարարված առավելագույն սահմանաքանակով։
