ԿԲ-ն վաճառել է 2 մլն ԱՄՆ դոլար՝ 459.66 դրամ միջին կշռված փոխարժեքով
ՀՀ կենտրոնական բանկի կողմից դեկտեմբերի 24-ին իրականացվել է 2 մլն ԱՄՆ դոլարի վաճառք` 459.66 ՀՀ դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով:
ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունից հայտնում են, որ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց սահմանային փոխարժեքը կազմել է 457.76 ՀՀ դրամ:
Նախօրեին՝ դեկտեմբերի 23-ին, ՀՀ կենտրոնական բանկի կողմից իրականացվել էր 2 մլն ԱՄՆ դոլարի վաճառք՝ 460.97 ՀՀ դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Մեկ ԱՄՆ դոլարի դիմաց սահմանային փոխարժեքը կազմել էր 459.58 ՀՀ դրամ:
