1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

Կեչառիսի վանքում կատարվեց քահանայական ձեռնադրություն

Հոկտեմբերի 7-ին, օրհնությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Կոտայքի թեմի Կեչառիսի վանքի Ս. Գրիգոր Լուսավորիչ առաջնորդանիստ եկեղեցում կատարվեց քահանայական ձեռնադրություն: Սուրբ Պատարագի ընթացքում Կոտայքի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Առաքել արքեպիսկոպոս Քարամյանի ձեռամբ քահանայական ձեռնադրություն և օծում ստացան Մայր Աթոռի տարբեր կառույցներում և ՀՀ ԶՈւ հոգևոր առաջնորդությունում սպասավորող յոթ սարկավագներ: Նույն օրը՝ առավոտյան, կատարվեց ընծայման կարգը: Ձեռնադրության ընթացքում Առաքել Սրբազանը քահանայության կոչեց նորընծաներին՝ Սրբալույս Մյուռոնով օծելով նրանց ճակատներն ու ձեռքերը, ինչպես նաև նորաօծ եկեղեցականներին շնորհելով նոր հոգևոր անուններ:

Ռուդիկ սարկավագ Հայրապետյանը վերակոչվեց Տ. Սիոն քահանա, Սարգիս սարկավագ Աբյանը՝ Տ. Գևորգ քահանա, Աշոտ սարկավագ Տիգրանյանը՝ Տ. Նարեկ քահանա, Ռուբեն սարկավագ Կարապետյանը՝ Տ. Նահապետ քահանա, Վիրաբ սարկավագ Սարգսյանը՝ Տ. Երեմիա քահանա, Ռուբեն սարկավագ Սարգսյանը՝ Տ. Աստվածատուր քահանա, Գուրգեն սարկավագ Բարսեղյանը՝ Տ. Տաճատ քահանա: Ձեռնադրության արարողության ավարտին նորաօծ քահանաներն իրենց անդրանիկ օրհնությունը փոխանցեցին ներկաներին: Այնուհետև Առաքել Սրբազանը, քահանայական ձեռնադրության կապակցությամբ դիմելով նորաօծ քահանաներին և հավատացյալ ժողովրդին, նշեց. «Այսօր նվիրական և հիշարժան օր է մեզանից յուրաքանչյուր մեկի համար, նաև ուրախության և հոգեկան բերկրանքի օր է Մայր Աթոռ Ս. Էջմիածնի միաբանության ու մեր հավատացյալ ժողովրդի համար, բայց այն նվիրական, հավետ հիշարժան ու սուրբ է հատկապես մեր նորաօծ յոթ քահանաների համար: Նորընծա քահանա հայրեր, Աստծուն ձեր ընծայման աստվածահաճո ուխտի առթիվ ես գոհություն եմ և փառք եմ վերառաքում առ Բարձրյալն Աստված` ասելով. «Փառք քեզ, Տէր, փառք քեզ, յաղագս ամենայնի փառք քեզ, Տէր», որ արժանի արեցիր ինձ քո սուրբ Սեղանին պատարագելու և կրկին քահանաների ձեռնադրության կարգը կատարելու»: Սրբազան Հայրը նաև իր երախտագիտությունը փոխանցեց Ամենայն Հայոց Կաթողիկոսին քահանայական այս ձեռնադրության կատարումն իրեն վերապահելու համար: Սրբազանն իր քարոզում ընդգծեց, որ այսօր հայ ժողովուրդը թե՛ Հայաստանում, թե՛ Արցախում և թե՛ Սփյուռքում կարիք ունի Հայ Եկեղեցու անդաստանում թխված հոգևոր հացի և հոգևոր սննդի: Այս կապակցությամբ Առաքել արքեպիսկոպոսը, դիմելով նորաօծ քահանաներին, ասաց. «Սիրելի քահանա եղբայրներ, դուք 6-7 տարի սովորել եք Սուրբ Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարանում:

Ճեմարանական տարիներին ձեր ձեռք բերած հոգևոր գիտելիքներն անսակարկ կերպով պետք է մատուցեք մեր ժողովրդին` ձեզ վստահված հոտին: Ճեմարանը, որպես հոգևոր գիտելիքների դարբնոց` հնոց, ձեզ ձուլել և դարձրել է մաքուր ոսկի, որպեսզի մաքուր սրտով, մաքուր հոգով բոլորանվեր և անմնացորդ կերպով ծառայեք մեր ժողովրդին, քանի որ ժողովուրդը հանապազօրյա հացից ոչ պակաս հոգևոր հացի կարիք ունի: Քիչ առաջ դուք` սիրելի քահանա եղբայրներ, հրաժարվեցիք աշխարհիկ կյանքից, ձեր աշխարհիկ անուններից և նոր անուններով ու նոր կյանք ստացած Ամենակարող Աստծո կամքով պետք է գնաք և ծառայեք մեր ազգին ու Եկեղեցուն:…. Ձեռնադրության ժամանակ դուք հրաժարվեցիք աշխարհից` աշխարհիկ կյանքից, աշխարհիկ ցանկություններից, ընչաքաղցությունից, նախանձից, հպարտությունից, չար ցանկություններից և խոսք տվեցիք վերցնել ձեր խաչը և հետևել Քրիստոսին: Քրիստոսին հետևել նշանակում է ձեր նոր կյանքն ապրեք Ավետարանի պատվիրաններին համահունչ` բարությամբ, սիրով, ողորմածությամբ և անաղարտությամբ լեցուն կյանքով»: Սրբազան հայրը նշեց նաև, որ մարդ արարածը` որպես արարչագործության պսակ, մշտապես պարտավոր է աղոթել և փառաբանել Աստծուն, սիրել իր նմանին, լինել հեզ, խոնարհ, անոխակալ, ողորմած, անհիշաչար ու եղբայրասեր: «Քրիստոս խոնարհվեց իր երկնային փառքից, մարմնացավ, մարդացավ, որպեսզի մարդը տեսներ, հետևեր նրան և աստվածանար: Հավատացե՛ք, եթե դուք էլ սիրելի քահանաներ, հեզությամբ ու խոնարհությամբ լինեք այնտեղ, որտեղ ձեր կարիքը կա, լինեք հիվանդների, կարիքավորների, սգավորների կողքին և խոնարհությամբ ծառայեք ժողովրդին, դուք թե՛ Աստծո և թե՛ մարդկանց առաջ կմնաք վեհ, մեծ, խոնարհ ու որպես հարգված հոգևորականներ»,- հաստատեց Առաքել Սրբազանը:

Քարոզի վերջում Սրբազան Հայրը կոչ արեց ներկաներին աղոթք բարձրացնել առ Բարձրյալն Աստված, որպեսզի նորաօծ քահանաներն առանց փորձության, աղոթքով ու աստվածպաշտությամբ անցկացնեն իրենց քառասնօրյա պատրաստության շրջանը և հաստատ ու անսայթաք մնան իրենց ուխտի մեջ: «Ողջույնի» ժամանակ թեմի հոգևորականները և Մայր Աթոռից ժամանած միաբանները բարձրացան խորան շնորհավորելու երիտասարդ քահանաներին և համբուրելով նրանց մյուռոնաբույր ճակատներն ու ձեռքերը` նրանցից ստանալու անդրանիկ «Ողջույն»-ը: Նորընծա քահանաները,Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում քառասնօրյա պատրաստության շրջանից հետո Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ ծառայության կկոչվեն Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցու տարբեր թեմերում և կառույցներում:

Տեղեկատվական համակարգ Մայր Աթոռ Ս. Էջմիածին Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցի

 

 

ԽԱՄԵՆԻՆ ԲՈՒՆԿԵՐԻՑ ԲՈՒՆԿԵՐ Է ՏԵՂԱՓՈԽՎՈՒՄ․ ... Թուրք-ադրբեջանական միությունների ֆեդերացիան ա... Ինչ է տեղի ունեցել Գորիսում.Առուշ Առուշանյան... Он воровал, а Любовь Успенская любила его без... ՄԻՊ-ը 11 օր լռությունից հետո վերջապես արձագան... Թող ամեն տիրադավ նախ արձագանքի ի՛ր ՝ արական կ... Գերիների վերադարձի հետևում կան քաղաքական պայմ... Ռուբեն Վարդանյանի գործով որոշակի չափով գործըն... Ոչ ոք ինձ չի համոզել․ ես ինքս եմ ինձ համոզել․... Սուրեն Օքմինյանի ծնողները ունեն լրջագույն առո... ՀՀ-ում Վիգեն Էուլջեքջյանի կնոջ կեցության մասի... Վերին Լարսի անցակետ տանող ճանապարհը բացվել է ... Ձերբակալություններ, ճնշումներ, հարձակումներ Ե... «Թող փորձեն մտնել թեմ, տեղիցս շարժվողը չեմ»․ ... Ապերո խաղալու էտապներն անցյալում են.ԽԱՉԱՏՈՒՐ... Քաղաքագետը բացատրել է ԱՄՆ-ի կողմից Ուկրաինայի... Թուրքիայում կոչ են արել ԱՄՆ-ի դեմ դաշինք ստեղ... Չաղ Ռուստամին ԱԱԾ մեկուսարանից դուրս են հանել Սամվել Կարապետյանին թույլ չեն տվել մեռելոցին ... Հրադադшրից հետո Ուկրաինայում կարող են տեղակայ... Իշխանության հովանու ներքո տեղի է ունեցել հանց... Վճռակամ լինենք մերժելու անիրավությունն ու կամ... Նիկոլ, Կաթողիկոսին խառնել ես ԺԵԿ-ի պետի հե՞տ.... Պուտինը շնորհավորել է ռուսաստանցիներին Ամանոր... Երևանում 11.500 բաժանորդ գիշերվանից մնացել է ...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
Ծաղկաձոր «Մարիոթ» հյուրանոցում, քիչ առաջ ամրա... ՋՐԻ ԵՐԵՍ ԴՈՒՐՍ ԿԳԱՆ ԱՅԼ ՈՒՇԱԳՐԱՎ ՓԱՍՏԵՐ.ԱՀԱԶԱ... ԵՍ ԷԼ ԱՍԵՄ՝ ԽԻ ԵՍ ՆԻԿՈԼ..... Անդրանիկ Արմանդարյանը ահազանգում է հանցագործ... Կհիշեք հայտնի դեպքը, երբ Եզրաս Սրբազանը «կզար... Հունվարի 19 ին ՄԱՐԻՈՏ հյուրանոցային համալիր... ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՄ ԲՈԼՈՐԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ Իսկ Սպարապետ Պապիկյանս ի՞նչ կասի. հիմա էս... Ե՛ւ «Գազպրոմ Արմենիա»-ի, ե՛ւ թե «Երեւանգազ»-ի... Ով տիրադավնե՛ր...ՊԱՌԱԿՏՈՒՄԸ թուլացնում է Մայր... Իմ անձնական կյանքն է՝ բոլոր գաղտնիքներով․․․Վա... «Հանրային Ձայն» կուսակցության Պատվավոր նախագա... Հրապարակում ենք ՓԱՍՏԸ, եւ հրավիրում պատկան ... «Ամեն օր եկեղեցում մոմ էի վառում ոչ միայն իր,... Մարդ իմանար էլի. դեռեւս անցյալ տարի, երբ արտա... Ովքեր են թույլ տալիս բեսպրեդելշչիկ Վիլոյին՝շա... Անիտա Հարությունյանին շարունակում են հետապնդե... Ու սա դպրոցի տնօրեն է (լուսանկար) Հանկարծ խաղեր չտաք, հանցագործը պետք է հայտնվի... Վաղը էս գազանները պատճառ են դառնալու մի նոր ... Ովքեր են ֆեյք եւ իրական ահաբեկիչները Ձեզ հարց տվեք մի հատ. ձեր կարգավիճակի տեր բռ... Վարդան Ղուկասյանը ստեղծում է նոր կուսակցությ... Ծանրամարտիկը դաժան ծեծի է ենթարկել հորեղբոր ո... Քանդել են մոդել Անիտա Հարությունյանի տատիկի գ...
Լրտեսության մեջ մեղադրվողի կալանքը երկարացրել են «Հրապարակ» օրաթերթը գրում է. «Հրապարակ»-ի տեղեկություններով` դեռեւս ամռանը «Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալված ՀՀ դիվանագիտական կորպուսի աշխատակից, Ավստրիա մեկնող Աշխեն Ալեքսանյանի կալանքի ժամկետն օրեր առաջ դատարանը երկարաձգել է։Ալեքսանյանի փաստաբաններից մեկը` Տավրոս Գեւորգյանը հաստատեց` կալանքի ժամկետը երկարացվել է դեկտեմբերի 2֊ին` մոտ 2 ամսով։Դիվանագետ կնոջ մոտ, հիշեցնենք, փաստաթղթ Նախարարը չի ուզում ԲԿ-ի նկատմամբ վերահսկողությունը կորցնել. «Հրապարակ» «Հրապարակ»-ը գրում է. Տեւական ժամանակ է՝ մենք գրում ենք, որ ԱԺ առողջապահության հանձնաժողովի նախկին նախագահ, հայտնի իրադարձություններից հետո Փաշինյանի հորդորով մանդատը վայր դրած Նարեկ Զեյնալյանին ուզում են նշանակել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրեն: Սա մի «թոթոլ» աշխատատեղ է` կլորիկ` 4 միլիոն դրամ աշխատավարձով: Սակայն ամեն ինչ այդքան հարթ չի անցնում, որքան թվում էր առաջ Գյումրիում ՔՊ-ն համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել Գյումրիի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել, հայտնում է «Ազատություն»-ը։ Ըստ օրենքի, սակայն, նիստը համայնքի ղեկավարի որոշմամբ է հրավիրվում, ու քանի որ քաղաքապետը հրաժարական է տվել, իսկ փոխաքաղաքապետը տնային կալանքի տակի է, չկա նիստ հրավիրողը։ Աշխատակազմի քարտուղարն իրավասու չէ նիստ հրավիրել։ Ամեն դեպքում այդ օրը նիստերի Փողի «բազառ»՝ քաղաքապետի և նախարարի միջև «Հրապարակ»-ը գրել է․ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը երեկ խորհրդարանում 2025 թվականի բյուջեի քննարկման ժամանակ ուշագրավ հայտարարություն արեց՝ ասելով, որ քաղաքում չլուծված խնդիրների եւ դրանց լուծումը ձգելու մեղավորը ոչ թե ինքն է, այլ՝ գործադիրը, որը Երեւանի բյուջեին համարժեք հատկացումներ չի անում։ Ըստ Ավինյանի՝ պետք է օրենքով հնարավորություն տալ, որ մայրաքաղաքում գրանցված աշխատողների եկամտահարկից որոշ մասնաբա Տեղեկություններ ունենք՝ ՔՊ-ն դեմ է քվեարկելու Անկախության հռչակագրի անժամանցելիության մասին նախագծին... Կյանքում չէի մտածի, որ Անկախության հռչակագրի ընդունումից 24 տարի անց, ի պաշտպանություն Հայաստանի Անկախության հռչակագրի օրակարգի հետ կապված հայտարարության քննարկումը, առաջարկելու եմ երկու ամսով հետաձգել»։ Այս մասին ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի մշտական նիստում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը: Նա ասաց, որ տեղեկություններ ունեն, ըստ որի՝ քաղաքական մեծամասնությունը դե
website by Sargssyan